10:52 17.12.2018
Ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը․
«Ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող, մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին։ Իսկ իմ կարծիքով՝ ասելն անիմաստ է. ուղղակի մենք անաղմուկ, քայլ առ քայլ պետք է ավելացնենք մեր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, և մեր հանդեպ պահվածքը միանշանակ կփոխվի։ Համոզված եմ, որ ինչքան Ռուսաստանն է մեզ պետք, երկու այդքան էլ մենք ենք Ռուսաստանին պետք, հակառակ դեպքում իրենց սահմանը կանցնի Կռասնադարի մարզով…»,- ասված է Արամ Սարգսյանի գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի նախագահը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցին, որը կայացել էր դեկտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում։ Խոսակցությունը ծավալվել էր Ադրբեջանին զենքի վաճառելու թեմայի շուրջ։
09:55 03.06.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվելԹուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժից հետո խուճապային նոպա է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 69 մարդ վիրավորվել է, երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 02:17-ին՝ թուրքական Մարմարիս հանգստավայրի մոտակայքում։ Օջախը գտնվել է 67 կիլոմետր խորության վրա։ «Տասնչորսամյա Աֆրանուր Գյունլուն Ֆեթհիյեում […] ...
09:50 03.06.2025
Վենեսուելայի նախագահը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են համագործակցության ամրապնդումըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել են Կարակասում, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդումը։ «Հանդիպումը, որի նպատակն էր երկու երկրների միջև 2022 թվականի հունիսին Վենեսուելայի պետության ղեկավարի Թեհրան կատարած այցի ընթացքում կնքված համագործակցության համաձայնագրի հետագա ամրապնդումը, տեղի է ունեցել Միրաֆլորես պալատում։ Վենեսուելան և […] ...
09:40 03.06.2025
CNN. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալՎաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեցերորդ փուլ անցկացնելու հնարավորությունը լուրջ կասկածի տակ է և կարող է ընդհանրապես տեղի չունենալ, երկուշաբթի օրը հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Դրա խոսքով՝ Իրանը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նոր առաջարկը համարել է «անհամատեղելի, անիրատեսական և չափազանց պահանջներ ներկայացնող»։ «Ամերիկացիները անընդհատ փոխում են իրենց […] ...
09:30 03.06.2025
Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցելՀունաստանի Դոդեկանեսյան կղզիներում՝ Թուրքիայի ափերի մոտ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկուշաբթի օրը՝ UTC ժամանակով 23:17-ին (երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 02:17-ին)՝ Դոդեկանեսյան կղզեխմբի համանուն կղզում գտնվող Ռոդոս քաղաքից 19 կիլոմետր հյուսիս։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Հնարավոր ավերածությունների կամ զոհերի մասին դեռևս […] ...
09:25 03.06.2025
Կանադական պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն՝ մաքսային բանակցություններ վարելուԿանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջկառավարական հարաբերությունների նախարարի և Կանադա-ԱՄՆ առևտրի պատասխանատու Դոմինիկ ԼեԲլանկի գլխավորած կանադական պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ սակագնային բանակցությունների համար։ «Մենք պայքարում ենք Կանադայի համար լավագույն գործարքը ստանալու համար։ Այդ աշխատանքը շարունակվում է։ Նախարար ԼեԲլանկը մեկնել է Վաշինգտոն՝ սակագների վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար», – երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Քարնին […] ...
09:15 03.06.2025
Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ պատերազմին պատրաստվելու մասին հայտարարությունը խելագարություն է անվանելՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ պատերազմի նախապատրաստման մասին հայտարարությունը «խելագարություն» է անվանել և առաջարկել է Եվրոպայում ստեղծել հակապատերազմական շարժում։ «Ես հրավիրում եմ Մեծ Բրիտանիայի, Լոնդոնի, Լիվերպուլի ժողովուրդներին արձագանքել ձեր վարչապետի այս խելագար, հուսահատ պատերազմի կոչին», – ասել է նախագահը Venezolana de Televisión հեռուստաալիքի «With Maduro Plus» հաղորդման եթերում։ Նա ընդգծել է, […] ...