ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Կոսովոյում բանակի ստեղծմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Կոսովոյում բանակի ստեղծմանը

08:08 18.12.2018

Կոսովոյի իշխանությունները, Վաշինգտոնի կարծիքով, իրավունք ունեն ձևավորելու լիարժեք բանակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության քաղաքական հարցերով համակարգող Ռոդնի Հանթերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ։

«ԱՄՆ-ը հաստատում է իր աջակցությունն աստիճանական, թափանցիկ անցմանը պրոֆեսիոնալ, բազմազգ և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցող ուժերի, որոնք կծառայեն Կոսովոյի բոլոր (էթնիկ) համայնքներին»,- ասել է նա, փոխանցում է ТАСС գործակալությունը։

Ամերիկյան կողմի ներկայացուցիչը համոզված է, որ Կոսովոյի քայլերը լիովին համապատասխանում են 1244 բանաձևին, որն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1999 թվականի հունիսի 10-ին։

Հանթերը հավելել է, որ վերջին հաշվով, Կոսովոյի անվտանգությունը լավագույնս կապահովվի Սերբիայի հետ հարաբերությունների նորմալացմամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:15 18.08.2025

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 18.08.2025

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։  Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

11:18 18.08.2025

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...

BACK_TO_TOP