ARM TVs-ը շարունակում է մնալ ամենից շատ որոնված և ներբեռնված հավելվածը. ինչպե՞ս դառնալ բաժանորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

ARM TVs-ը շարունակում է մնալ ամենից շատ որոնված և ներբեռնված հավելվածը. ինչպե՞ս դառնալ բաժանորդ

12:22 18.12.2018

«Շանթ» ՀԸ-ն շարունակում է իրազեկել օգտատերերին թեսթային փուլը հաջող իրականացրած ARM TVs հավելվածի բաժանորդագրման և դրա վերաբերյալ այլ նորությունների մասին:

Հետևելով ներկայացվող տեսանյութին՝ դուք կարող եք քայլ առ քայլ իրականացնել ARM TVs հավելվածին բաժանորդագրվելու ողջ գործընթացը: Հավելվածների վարկանիշի և պահանջարկի գնահատման շատ պարզ եղանակ կա: Ընդամենը պետք է ստուգել, թե որոնումների և ներբեռնումների վիճակագրությունում այն ինչ տեղ է զբաղեցնում: AppStore-ի հայկական տիրույթում վերջին օրերի արդյունքներն աննախադեպ ցուցանիշ են գրանցել:

ARM TVs-ը վերջին օրերին եղել է ամենաշատ որոնված և ներբեռնված հավելվածը՝ առաջ անցնելով այնպիսի հայտնի ծրագրերից, ինչպիսիք են Facebook-ը, Messenger-ը, Viber-ը, YouTube-ը, Snapchat-ը:

Ի դեպ, նշենք, որ հավելվածից օգտվողների համար ավելի նպաստավոր կլինի մինչև դեկտեմբերի 20-ն այցելել (կայքի հասցեն) կայք և բաժանորդագրվել, որպեսզի նույնիսկ կարճ ժամանակով չընդհատվի ամբողջական կոնտենտի դիտման հնարավորությունը:

Հիշեցնենք նաև, որ հավելվածից կարող են օգտվել ոչ միայն սմարթֆոնների և թաբերի օգտատերերը, այլև հեռուստատեսային լսարանը: Սմարթ հեռուստացույցների հավելվածները թեսթային փուլն անցել են, այժմ գտնվում են հաստատման փուլում և շատ շուտով կլինեն հասանելի:

Հաջորդ նորությունը

Եթե մինչ օրս ARM TVs օգտատերերի համար գործել են սովորական կոնտակտային հնարավորություններ, այսինքն՝ հեռախոսակապ, էլեկտրոնային փոստ [email protected] հասցեով, իսկ վեբ-կայքում՝ օնլայն-խորհրդատու բաժինը, հիմա դրանց ավելացել է ևս մեկ էլեկտրոնային հասցե՝ [email protected]ը:

Բաժանորդների ցանկությունները հաշվի առնելով են մշակվել նաև 2 նոր մասնագիտացված ալիքները, որոնց մուտքը ևս նախատեսված է շատ մոտ ապագայում: Ի դեպ, մասնագիտացած ալիքները լինելու են հավելվածի ամենամեծ անակնկալները: Այժմ օգտատերերի կողմից ամենահաճախակի տրվող հարցի մասին:

Ինչպե՞ս դառնալ ARM TVs-ի բաժանորդ 

Դրա համար հեռախոսազանգեր անելու և ինչ-որ տեղ գնալու կարիք չկա: Գործողությունը շատ պարզ է ու շատ կարճ: Գրանցումից հետո կառաջարկվեն բաժանորդագրության տարբերակներ, որոնց սակագինը սկսվում է ամսական 1500 դրամից:

Հիշեցնենք, որ Հայաստանի բնակչության համար կա նաև անվճար բաժանորդագրության առաջարկությունը, որի դեպքում բաժանորդներին հասանելի կլինեն միայն հավելվածում ներառված «Շանթ»-ի ու մյուս 3 համապետական ալիքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 18.08.2025

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։  Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

11:18 18.08.2025

Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած

43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ ...

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

11:00 18.08.2025

Asharq al-Awsat. ԱՄՆ դեսպանը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ կարգավորման հարցը

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը Լիբանանի ղեկավարության հետ կքննարկի Իսրայելի հետ հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը», որը ներառում է շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափումը։ Ինչպես հաղորդել է «Աշարք ալ-Աուսաթ» թերթը, ամերիկացի դեսպանը, որն արդեն ժամանել է Բեյրութ, օգոստոսի 18-ին բանակցություններ կվարի Հանրապետության նախագահ Ջոզեֆ Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ։ […] ...

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

10:55 18.08.2025

Bloomberg. Զելենսկին կբախվի Թրամփի զայրույթին, եթե չհամաձայնի խաղաղության համաձայնագրի հետ

Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ անհույս իրավիճակում կհայտնվի, քանի որ եթե նա մերժի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ գործարքը, ռիսկի է դիմում մեղմել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի զայրույթը, գրում է Bloomberg գործակալությունը։ Զելենսկու՝ փետրվարին Սպիտակ տուն կատարած վերջին այցն ավարտվեց իր և Թրամփի միջև վեճով, որը հանգեցրեց ռազմական աջակցության կարճատև դադարեցմանը։ Նշվում […] ...

BACK_TO_TOP