13:02 18.12.2018
Խորհրդարանի հին բնակիչների մոտ ճամպրուկային տրամադրություն է տիրում: SHANTNEWS.am-ն այցի ընթացքում ԱԺ-ի դատարկ միջանցքներում հանդիպեց միայն աշխատակազմի անդամներին ու շենքի միջանցքները վերանորոգող շինարարներին: Որոշ աշխատասենյակների կիսաբաց դռներից էլ տեսանք պատգամավորների՝ արկղերում դասավորված կամ աշխատասեղանին շարված իրերը։
Իսկ հիմնականում աշխատասենյակների դռները փակ էին, պատերից արդեն հանված էին որոշ պատգամավորների անուն-ազգանուններով ցուցանակները, վերանորոգման աշխատանքներն էլ ավարտին են մոտենում: Սանհանգույցները վերանորոգված են, հատակները՝ փայլեցված, ուղեգորգն էլ՝ փռված, բայց սրանք հատուկ նորընտիրների պատվին չեն արված:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի խոսքերով՝ դեռ ամիսներ առաջ է նախատեսված եղել այն իրականացնել: Ըստ գործող կարգի` անկախ այն հանգամանքից` պատգամավորն ԱԺ ընտրություններում վերընտրվել է, թե ոչ, նա պարտավոր է ազատել աշխատասենյակն ու հանձնել խորհրդարանի աշխատակազմին։ Կա՞ արդյոք վերջնաժամկետ աշխատասենյակների բանալիները հանձնելու համար՝ հետաքրքրվեցինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանից:
«Իհարկե, կա, և դա կլինի 7-րդ գումարման ազգային ժողովի առաջին նիստից առնվազն մեկ կամ երկու շաբաթ առաջ, որպեսզի ամբողջական կարողանանք ընդունած լինել բոլոր աշխատասենյակները, որ հետո կարողանանք բաժանել նոր պատգամավորներին»,- ասաց նա:
Իսկ նորերը 105-ի փոխարեն 132-ն են: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են նախորդից 27-ով ավելի պատգամավորներին աշխատասենյակ տրամադրելու: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշում է՝ իրենք ունեն ավելի շատ աշխատասենյակ, քան 132-ն է, հիշեցնում է՝ 5-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորները 131-ն են եղել, այսինքն՝ թիվն այդքան էլ աննախադեպ չէ: Հարցը կլուծվի, չնայած այն բանին, որ այս ընթացքում այդ աշխատասենյակները զբաղեցրել են վարչական աշխատողները կամ պատգամավորի օգնականները:
«Եթե նախկինում որևէ պատգամավոր նստած էր, և կողքի սենյակում նստած էր իր օգնականը, ապա հիմա երկու սենյակը կտրամադրվի երկու պատգամավորի, և ամեն սենյակում ամեն պատգամավորի հետ կնստի իր օգնականը, սա մի օրինակ»,-ներկայացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Օրինակներ էլի ունեն, սպասում են խորհրդարանի նորընտիրների ամբողջական կազմին: Մինչ այդ, արձանագրենք՝ խորհրդարանական միջանցքները թարմացված են, տոնածառը` զարդարված։ Խորհրդարանն այդպես ճանապարհում է հին տերերին ու սպասում նորերին:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...