13:42 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթղթի մշակմանը, որի մասին երեկ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նախ խնդրեց վերաձևակերպել հարցը` փոխելով տոնայնությունը:
«Դուք ասում եք «համաձայնություն», «պայմանագիր», «արգելել»: Ո՞վ, ո՞ւմ և ի՞նչ կարող է արգելել, խոսքը երկու սուվերեն, իրավահավասար երկրների մասին է, հավատացե՛ք, բոլոր ոլորտներում մեր երկրների միջև հարաբերությունները հենց այս կերպ են կառուցվում: Իսկապես ռուսական և հայկական կողմերի միջև երկխոսություն է ընթանում բիոլաբորատորիաների գործունեության շուրջ, ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլև նախկին Խորհրդային միության այլ երկրների հետ, որոնք մեր սահմանների մոտ են տեղակայված: Չեմ թաքցնի, այս հարցը մեզ մտահոգում է, այդ պատճառով էլ այդ երկխոսությունը վարում ենք»,- ասաց նա:
Դեսպանը նշեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ հայկական կողմի հետ այդ երկխոսությունը բավական կառուցողական է ընթանում, կա փոխհասկացվածություն այդ հարցերում: Նա չբացառեց, որ ինչ-որ փուլում ընդհանուր համաձայնության ու պայմանավորվածության կգան կողմերը, իսկ թե ինչպիսին կլինի այդ համաձայնությունը, Կոպիրկինն ասաց, որ պատրաստ չէ ներկայացնել: Նա միայն շեշտեց` որևէ արգելքի կամ թելադրանքի մասին խոսք անգամ լինել չի կարող:
«Այժմ այդ հարցերի քննարկումն է, երբ կլինի պայմանավորվածությունն ու ինչ ձևով, չեմ կարող ասել. կա երկխոսություն ու ձգտում հասնել փոխհասկացվածության այս հարցում: Պետք է ասեմ, որ մենք ՀԱՊԿ շրջանակներում էլ ունենք ընդհանուր պայմանավորվածություն, որ երրորդ երկրների զինվորականների տեղակայումը ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ենթադրում է քննարկում այլ անդամ երկրների հետ»,- ասաց Կոպիրկինը:
12:26 18.08.2025
Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...
12:22 18.08.2025
Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԻրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...
12:15 18.08.2025
Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըԱպրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...
12:07 18.08.2025
Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...
11:58 18.08.2025
Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել էՕգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...
11:43 18.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...