Հայաստանում ամեն ժամ ծնվում է 4 երեխա. հետաքրքիր վիճակագրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Հայաստանում ամեն ժամ ծնվում է 4 երեխա. հետաքրքիր վիճակագրություն

17:20 18.12.2018

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Վիճակագրություն դպրոցականների համար» գրքույկը, որտեղ ներկայացված է Հայաստանի Հանրապետության բնութագիրն` ըստ 100 մարդու հաշվով հաշվարկված որոշ ցուցանիշների:

Ըստ կոմիտեի տվյալների` 100 մարդուց

  • 36-ը բնակվում է Երևանում, 64-ը՝ մարզերում,
  • 53-ը կին է, 47-ը՝ տղամարդ,
  • 64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ,
  • 21-ը՝ երեխա է,
  • 65-ը՝ աշխատանքային տարիքի,
  • 14-ը՝ կենսաթոշակային տարիքի,
  • 95-ը՝ քրիստոնյա է, 5-ը՝ ոչ քրիստոնյա և առանց դավանանքի,
  • 98-ը ազգությամբ հայ է, 2-ը՝ այլ ազգության,
  • Յուրաքանչյուր ժամում ծնվում է 4 երեխա, մահանում՝ 3 մարդ,
  • 97-ը՝ գրաճանաչ է, 3-ը՝ ոչ,
  • 15 և բարձր տարիքի 100 մարդուց 60-ն ամուսնացած է, 40-ը՝ ոչ (չամուսնացած, ամուսնալուծված, այրի),
  • 18-ն ունի բարձրագույն կրթություն, 82-ը՝ ոչ,
  • 26-ն աղքատ է (նրանցից 1.4-ը՝ ծայրահեղ աղքատ),
  • ՀՀ սահմանահատումներ իրականացնող 57-ը ՀՀ քաղաքացի է, 43-ը՝ այլ երկրի,
  • 6-ը հաշվառված հաշմանդամ է,
  • 15-ը կենսաթոշակառու է,
  • 100 ընտանիքից 10-ը ստացել է ընտանեկան նպաստ,
  • 100 ընտանիքից 3-ը ստացել է սոցիալական նպաստ,
  • 100 մարդուն բաժին է ընկել 0.44 բժիշկ (10 000 մարդուն՝ 44 բժիշկ),
  • 100 աշակերտին բաժին է ընկել 10 ուսուցիչ,
  • 100 մարդուց 19-ը հաճախել է թատրոն,
  • 16-ը գրադարանի ընթերցող է,
  • 15-75 տարեկան տնտեսապես ակտիվ 100 մարդուց 82-ը զբաղված է, 18-ը՝ գործազուրկ,
  • 15-75 տարեկան 100 զբաղվածներից 60-ը տղամարդ է, 40-ը՝ կին,
  • 15-75 տարեկան 100 զբաղվածներից 60-ը վարձու աշխատող է 40-ը՝ ոչ վարձու աշխատող,
  • 15-75 տարեկան 100 զբաղվածներից 24-ն աշխատում է պետական հատվածում, 76-ը՝ ոչ պետական հատվածում,
  • 15-75 տարեկան 100 գործազուրկներից 47-ը տղամարդ է, 53-ը՝ կին,
  • 5-17 տարեկան 100 երեխայից 11-ը զբաղված է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:15 18.08.2025

Առողջությանը ծանր վնաս հասցրած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ: Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և […] ...

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

12:07 18.08.2025

Էդուարդ Սպերցյանի փայլուն խաղը «Սոչիի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց ու ասիստ կատարեց: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Կրասնոդարը» հաղթեց 5:1 հաշվով։ ...

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

11:58 18.08.2025

Բնակարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ մեկ անձ տուժել է

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։ Նախնական տվյալներով՝ մեկ […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

11:43 18.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 20.1 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP