ARM TVs հավելվածի նկատմամբ հետաքրքրությունը ավելանում է նաև Սփյուռքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ARM TVs հավելվածի նկատմամբ հետաքրքրությունը ավելանում է նաև Սփյուռքում

14:06 19.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ARM TVs հավելվածը դեկտեմբերի 20-ից սկսած հասանելի է լինելու բաժանորդագրված օգտատերերի համար:

«Շանթ» ՀԸ-ն տարբեր ռեպորտաժների տեսքով ներկայացրել է թե՛ իր տեսակի մեջ աննախադեպ այս հավելվածի առանձնահատկություններն ու ուղղվածությունը, թե՛ բաժանորդագրվելու կարգն ու պայմանները՝ օգնելով հեռուստադիտողներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս օրերին մենք հարյուրավոր արձագանքներ ենք ստանում Հայաստանից և Սփյուռքից:

ARM TVs հավելվածը մեծ հետաքրքրություն ու պահանջարկ է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Մեզ հետ կապ են հաստատում աշխարհի տարբեր անկյուններում ապրող բազմաթիվ սփյուռքահայեր: Նրանցից ոմանք, պարզվում է՝ հավելվածը վաղուց են օգտագործում, մյուսների համար էլ այն նոր ու հաճելի անակնկալ է:

Տեսանյութը, որ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում և Սիրիայում ապրող մեր հայրենակիցների մասին է:

Մեր հայրենակից Վահե Սարգսյանը ապրում է Հալեպում, դեղագործ է: Ասում է, որ նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահերին չի լքել քաղաքը և այդ ընթացքում միշտ կապը պահել է Հայաստանի հետ: Իսկ արդեն մի քանի ամիս է, ինչ այդ կապի ամենահուսալի միջոցը ARM TVs հավելվածն է: Օգտվում է հատկապես SHANT Music և SHANTNEWS ալիքներից:

 

Արմենակ Թոքմաջյանն էլ Սիրիայից է, հիմա Լիբանանում է գտնվում: Մասնագիտությամբ քաղաքագետ է: Ներկայումս միջազգային կազմակերպությունների համար ուսումնասիրություններ է իրականացնում սիրիահայ փախստականների թեմայով, ակտիվ կապ է պահում Հայաստանի հետ:

Բժիշկ Րաֆֆի Փոլադյանը լիբանանահայ է: Բեյրութում հայտնի դոկտոր Րաֆֆին նաև բազմաթիվ միջազգային գիտաժողովների մասնակից է, ակտիվ քաղաքական գործիչ: Բժշկական թեմաներով ռադիոհաղորդումներ է վարում: ARM TVs  հավելվածից օգտվում է արդեն մի քանի ամիս: Նշում է, որ այն ավելի հետաքրքիր դարձավ շուրջօրյա լրատվական ալիքի մուտքով, իսկ հիմա սպասում է հավելվածի նոր առաջարկներին:

Ժիրայր Ավետիսյանն արդեն շուրջ 10 տարի բնակվում է Լոս Անջելեսում: Դերասան է, հոդվածագիր, բլոգեր: ARM TVs հավելվածից վաղուց է օգտվում, խորհուրդ է տալիս նաև ընկերներին, ծանոթներին, մի խոսքով, բոլոր նրանց, որոնք հայկական լրատվական, ժամանցային և ամենակարևորը՝ օրինական ու որակյալ եթերային նյութն են նախընտրում:

Երեք ամիս արդեն հավելվածից օգտվում է Մարսելում բնակվող մեր համերկրացի Սերժ Բահաքլիհին: Սերժը IT ոլորտի մասնագետ է և թերևս նաև դրանով պայմանավորված՝ ավելի լավ է պատկերացնում ARM TVs  հավելվածի առավելությունները սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար:

Հավելվածի մասին իր կարծիքը ներկայացնելու յուրատեսակ ձև ընտրած Արա Խաչատուրյանին շատերն են հիշում: Արարատն ու Էվերեստը հաղթահարած ֆրանսահայ լեռնագնացն այս տարի Մարսելից վազքարշավով հասավ Հայաստան: ARM TVs-ը հիմա խորհուրդ է տալիս սփյուռքի բոլոր հայերին:

Ընդհանրապես, վերջին շրջանում հավելվածի հանդեպ հետաքրքրության շեշտակի աճ է գրանցվել, ինչի ապացույցն է թերևս այն, որ ARM TVs-ը շարունակում է մնալ առավել շատ որոնված և ներբեռնված հավելվածը AppStore-ի և Playmarket-ի հայկական տիրույթներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

13:10 18.08.2025

Ամփոփվել է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է «ՍևանաՑԱՆՑ» ծրագիրը: Ծրագրի նպատակն էր ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդության շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարի տարածումը, մշակութային և բնապահպանական կրթության խթանումը: Ծրագրին մասնակցության հայտ էին ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և Սևան խոշորացված համայնքների […] ...

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

12:57 18.08.2025

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարազգի քաղաքացին վրեժ լուծելու շարժառիթով դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մեկ այլ օտարերկրյա քաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:44 18.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 40 ավտովթար, 3 մարդ զոհվել է, 52-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 31 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 20 դեպք՝ խարդախության, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ հոգեկան ներգործության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

12:35 18.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ

Օգոստոսի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 782 դեպք, որից 399-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 318, փլուզման, քարաթափման, երկրաշարժի` 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, թունավորման, դժբախտ պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5, որոնողափրկարարական՝ 4, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, […] ...

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

12:26 18.08.2025

Այսօր հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։ ...

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

12:22 18.08.2025

Իրանը ողջունում է Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները

Իրանը ողջունում է Ուկրաինայում ռազմական հակամարտությանը վերջ դնելու ցանկացած նախաձեռնություն, մասնավորապես՝ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում վերջերս կայացած հանդիպումը, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «Մենք ողջունում ենք Ուկրաինայում հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված նախաձեռնությունը։ Այս հակամարտության հենց սկզբից մենք ասել […] ...

BACK_TO_TOP