14:30 19.12.2018
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բաց նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայq Պոմպեոյին, որում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կոչ են արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Facebook-ի էջը, ԱՄՆ պետքարտուղարին ուղղված բաց նամակի տակ ստորագրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Դեյվ Թրոթը, Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը:
Կոնգրեսականները կոչ են արել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովը ծառայեցնել որպես շարունակական ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ կքննարկվեն համատեղ շահերի, ընդհանուր արժեքների, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Նամակում նշվում է, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, որոնք ամրագրվել են դեկտեմբերի 9-ին կայացած ազատ և արդար խորհրդարանական ընտրություններով, Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական զարգացման մոդել՝ գերազանցելով հետխորհրդային տարածքի մյուս պետություններին:
https://www.facebook.com/ancagrassroots/photos/a.172324551858/10156195216991859/?type=3
«Եկել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացն ամրապնդելու և քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ժամանակը»,- ասված է նամակում:
Կոնգրեսականներն առաջարկում են Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու տեսանկյունից ընդլայնել աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու, լրատվամիջոցների ազատությունն ապահովելու ուղղությամբ՝ բարեփոխումների իրականացման համար ստեղծելով աշխատանքային խմբեր կամ մեխանիզմներ: Նրանք նշում են, որ ամբողջական ժողովրդավարության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկրում տնտեսական առաջընթաց լինի և հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն ուշադրություն կդարձնի այն հանգամանքին, որ Հայաստանը երկու կողմից շրջափակված է, ինչը խորը ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա:
Կոնգրեսականները նաև խնդրել են մշակել Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելուն միտված քաղաքականություն և ծրագրեր մշակել:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...