00:52 20.12.2018
Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքն ուղղակիորեն կապ ունի առողջության հետ: Գիտնակաները 32 տարի աշխատել են այս հիպոթեզի վրա:Ուսումնասիրել են 194 ամուսնական զույգի վարքագիծը: Եզրակացություները հրապարակվել են վերջերս Psychosomatic Medicine ամսագրում:
Գիտնականները պարզել են՝ առողջության և երկարակեցության գրավականը ճիշտ վեճերն են: Իսկ ճիշտ են դրանք այն ժամանակ, երբ թե՛ տղամարդը, թե՛ կինը վիճում են նույն ուժգնությամբ: Այսինքն՝ համաչափ պատասխանում են մեկը մյուսի հանդիմանանքներին ու վիրավորանքներին, ոչ թե ճնշում են իրենց ցասումը: Դա, պարզվում է, բավականին վնասակար է առողջության համար: Բացի այդ , երբ չասված խոսքեր ու վիրավորանքներ են մնում, ավելի դժվար է հաշտվելը:
Պարզ ասած՝ լավ վեճը վատ լռությունից լավ է, եզրակացրել են գիտնականները:
Վիճակագրությամբ ապացուցվել է, որ որքան մարդիկ ցասումը զսպում են, այնքան քիչ են ապրում: Ընդ որում՝ «հարմարվող» տղամարդիկ ավելի քիչ են ապրում՝ մոտ երկու անգամ հաճախ են հիվանդանում և մահանում, քան «համբերատար» կանայք:
Այն իրավիճակը, երբ ամուսիններն ընդհանրապես չեն վիճում, գիտնակաները չեն էլ ուսումնասիրել, մտածելով՝ դա ֆանտաստիկայի ժանրից է:
Ձմռանը կանայք և գերամանամկները չարացած են լինում
Ամերիկացի գիտնականները նկատել են, որ տարվա եղանակը կապ ունի տրամադրության հետ: Նրանք ուսումնասիրել են էգ գերմանամկների արքագիծը: Տրամաբանությունն այն է, որ որքան ցերեկը կարճանում է, իսկ գիշերը երկարում, այնքան մելատոնին հորմոնն օրգանիզմում ավելանում է: Այդ հորմոնը պատասխանատու է քնի համար: Այսինքն՝ թե՛ կանայք, թե՛ փորձարկված գերմանամկները ցերեկվա ընթացքում քնկոտ են լինում, սակայն ստիպված են չքնել, ինչն էլ նրանց ագրեսիվ է դարձնում: Որքան օրգանիզմում մելատոնինի քանակն ավելանում է, այնքան վիճաբանությունները հաճախակի են դառնում, համոզվել են գիտնականները՝ խորհուրդ տալով հատկապես ձմռանը կանանց նկատմամբ ավելի հանդուրժող ու համբերատար լինել:
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...