19:00 22.12.2018
Ինչո՞ւ է Գյումրիում փողոցաշինական ծրագիրը ձգձգվում, ովքե՞ր են իրենց աշխատանքում թերացել: Այս հարցերին այսօր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն անդրադարձել է տարեվերջյան՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում:
Լրագրողների հետ հանդիպման ոչ ավանդական ձևաչափ էր ընտրվել՝ քաղաքի չլուծվող խնդիրների մասին Գյումրիի քաղաքապետը խոսել է սուրճի սեղանի շուրջ:
Օրեր առաջ Գյումրիի լրագրողների հետ այս ձևաչափով էր հանդիպել նախագահ Արմեն Սարգսյանը: Գյումրիի քաղաքապետն էլ որոշել էր տարեվերջյան ասուլիսը ոչ պաշտոնական մթնոլորտում անցկացնել:
Բալասանյանը առաջինը փողոցաշինության խնդիրներին անդրադարձավ՝ փողոցներն ու մայթերը կիսաքանդ են, ցեխի մեջ. դրանք այսպես կմնան առնվազն մինչև 2019թ. ապրիլ: Սա Գյումրիի փողոցաշինական ծրագրի նոր ժամկետն է:
Իսկ ինչո՞ւ գործը ժամկետներում չի տեղավորվում: Մեղավորը, ըստ Սամվել Բալասանյանի, սխալ նախագծերն էին ու թերացող շինարարները:
«Եղան նոր նախագծային աշխատանքներ, նոր ծավալի աշխատանքներ: Շինարարը մտածում էր, որ եկել է եզրաքարերը տեղադրելու, ասֆալտապատելու, բայց պատվերն այնպիսին էր, որ նաև ջրահեռացման համակարգ պետք է անցկացվեր: Այստեղ ստացվեց խառնաշփոթ, ցեխ, բնակիչները սկսեցին բողոքել»,- SHANTNEWS.am-ի դիտարկմանը այսպես է պատասխանել Սամվել Բալասանյանը:
Անկախ այս տարի սկսված փողոցաշինության ժամկետների ավարտից, հաջորդ տարի ևս 33 փողոցի հիմնանորոգում է սկսվելու: Քաղաքապետարանն էլ որոշել է ապահովագրվել բնակիչների բողոքից հետևյալ կերպ՝ կհիմնանորոգվեն այն փողոցները, որոնց բնակիչները կհամաձայնեն անհարմարություններին դիմանալ:
Իսկ կառավարության արտագնա նիստում տնակների հաշվառումից էին խոսել: Աշխատանքային միջգերատեսչական խումբ է ստեղծվել, որը տնակներն ու անօթևան ընտանիքներին նորից է հաշվառելու: Վերջնական թվային տվյալներ ունենալու համար ժամկետ է սահմանվել մինչև 2019թ. հունիսի 30-ը:
Իսկ վերջում ներդրողների խոստումնալից ծրագրերն է ներկայացրել Գյումրիի քաղաքապետը: Գյումրի օդանավակայան է վերադառնալու «Տարոն ավիան», «Այդիա» հիմնադրամը բարեկամության այգին կբարեկարգի, իսկ «Թումո» կենտրոնը ձեռք է բերել Գյումրիի շուկան, որը նախկինում այլ սեփականատեր ուներ:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...