19:50 25.12.2018
Գյումրիի դրամատիկական թատրոնն այսօր ամփոփել է անցնող 2018 թվականը: Ի թիվս այլ հարցերի, թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գեղարվեստական խորհրդատուն անդրադարձել են մշակույթի նախարարության՝ այլ գերատեսչության հետ միավորման հարցին:
Ինչպե՞ս կաշխատի թատրոնն առանց մշակույթի նախարարության: Այս գերատեսչության միավորման հարցի շուրջ Գյումրիի թատրոնում կարծիքները տարբեր են, բայց համակարծիք են, որ մշակույթի նախարարության աշխատանքը արդյունավետ չի եղել: Թատրոնի գեղարվեստական խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը դեմ է մշակույթի նախարարության միավորմանը: Համարում է, որ ոչ թե միավորում, այլ համակարգային փոփոխություն էր պետք:
«Ուրիշ հարց է, որ նախարարությունը այնպես չի աշխատում, որ գոհ լինենք, բայց ուրեմն պետք է ծրագրեր իրականացնել, նոր ձևի կառավարման համակարգ ստեղծել, որպեսզի նախարարությունը սկսի իր ֆունկցիան իսկապես բարձր կատարել»,- ասել է Նիկոլայ Ծատուրյանը:
Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը մշակույթի նախարարության վերակազմավորումը մշակույթի համար ճակատագրական չի համարում: Ըստ նրա՝ մշակույթի գործիչները պետք է աշխատեն ու ստեղծագործեն՝ անկախ մշակույթի նախարարության լինել-չլինելուց:
«Ինձ համար կարևոր է, որ դրանից չտուժի մշակույթը: Չեմ կարող ասել՝ եթե մշակույթի նախարարություն չեղավ, ուրեմն կտուժի, կարող է հակառակը տեղի ունենալ: Չեմ կարծում, որ եթե չլինի մշակույթի նախարարությունը, ռեժիսորը չի կարողանա ստեղծագործել: Ես հստակ եմ պատասխանում՝ ինձ համար կարևոր է, որ ես ստեղծագործեմ, թատրոնն էլ ապրի: Շատ լավ է, որ կա մշակույթի նախարարությունը, բայց չեմ կարծում, որ եթե չլինի, ես հաջորդ տարի չեմ կարողանա նոր ներկայացումներ բեմադրել»,- ասել է Լյուդվիգ Հարությունյանը:
08:22 06.05.2025
Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիրՄիացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...
08:00 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...