20:04 26.12.2018
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ որպես Շիրակի մարզում «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, թիվ 11 ընտրատարածքում դաշինքի երկրորդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է: Համաձայն մանդատների բաշխման՝ ընտրատարածքից դաշինքը ունենալու է 3 պատգամավոր:
Ըստ ստացած քվեների՝ Շիրակի մարզում երեք ամենաշատ ձայներ ստացած թեկնածուներն են Ֆելիքս Ցոլակյանը, մարզպետ Կարեն Սարուխանյանը և փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը: Շիրակի մարզպետը շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ կստանա պատգամավորական մանդատ, դեռ հայտնի չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում Կարեն Սարուխանյանը նշել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել:
«Ես հաղթող քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ Շիրակի մարզում: Թե որտեղ կլինեմ, դա քաղաքական որոշման արդյունք կլինի: Իմ ցանկությունները բխելու են Շիրակի մարզի բնակիչների շահերից: Հստակ որոշում չունենք: Որտեղ օգտակար կլինեմ բնակչությանը և մեր թիմին, ես կլինեմ այնտեղ»,- ասել է Շիրակի գործող մարզպետը:
Կարեն Սարուխանյանի օգտին քվեարկել է 6271 ընտրող: Լրագրողների այն հարցին, թե թիվը փոքր չէ՞, Սարուխանյանը պատասխանել է.
«Դա մեծ թիվ է, որը պարտավորեցնող է: Քվե ստանալն ավելի հեշտ պրոցես է, քան այն, թե դու ինչ ես պատրաստ տալու և անելու այն մարդկանց, ովքեր վստահության քվե են տվել»,- ասել է Սարուխանյանը:
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվել11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...
10:00 25.05.2025
Հողաշերտի փլվածք՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհինՄայիսի 24-ին՝ ժամը 21։27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 […] ...
23:59 24.05.2025
Հերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնումՀերմինե Կարապետյանն Աշտարակ քաղաքում հիմնել է «Մոտիվ» ստեղծագործական ստուդիան, որտեղ երեխաներն ավազանկարչություն են սովորում: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...