13:50 29.12.2018
ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Պաշտպանության բանակի սիրելի
զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ,
պարոնայք սպաներ և գեներալներ,
հարգելի հայրենակիցներ
Պատմության գիրկն է անցնում հերթական բանակային տարին: 2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան: Չնայած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով առատ իրավիճակին, այդուհանդերձ Պաշտպանության բանակը ոչ միայն ի զորու եղավ պատվով կատարել իր գլխավոր առաքելությունը, այն է՝ ապահովել հարազատ ժողովրդի խաղաղ ու անվտանգ կենսագործունեությունը, այլև մարտական խնդիրների կատարմանը զուգահեռ շարունակեց կատարելագործել սեփական շարքերի մարտավարամասնագիտական հնարավորություններն ու ռազմատեխնիկական ներուժը:
Անցնող տարում ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել բանակային առաջնագծի ամրապնդմանն ուղղված գործընթացների համալիրը: Հետևողական աշխատանք է տարվել մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման, դիրքապահ անձնակազմի անվտանգության բարձրացման, տեսադիտարկման համակարգերի տեղադրման և նպատակային կիրառման, մերձճակատային ճանապարհների և ինժեներաամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ:
Տարվա բանակային առաջնահերթություններից է եղել զինված ուժերի կառավարման համակարգի համապատասխանեցումը ժամանակակից ռազմական պահանջներին: Այդ իսկ նպատակով բանակի ղեկավար կազմի և բոլոր օղակների հրամանատարների ներգրավմամբ անց են կացվել համաբանակային կարևորության տարաբնույթ տեսական ու գործնական պարապմունքներ, հրամանատարաշտաբային ու մարտավարական զորավարժություններ: Հատկանշական է, որ այդ զորավարժությունների մարտական հրաձգության փուլում շատ հաճախ կիրառվել են ընթացիկ տարում բանակի զինանոցը համալրած նորագույն զինատեսակներ, այդ թվում՝ հայրենական արտադրության հատուկ նշանակության տեխնիկական միջոցներ:
Արցախի զինված ուժերում, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում են եղել անձնակազմի բարոյահոգեբանական դաստիարակության և զինվորական կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Դրանք առավելապես իրականացվել են մեր ազգային առանձնահատկությունների հաշվառումով և, որ շատ կարևոր է՝ արցախյան ազատամարտում հայ ժողովրդի կերտած հերոսական դասերը անձնակազմի շրջանում տարածելով: Այս գործընթացում անկասկած մեծ էր նաև հայ հասարակության ցուցաբերած սրտացավ վերաբերմունքը սեփական զինուժի հանդեպ, որն իր դրսևորումը գտավ «բանակ-հասարակություն» կապի շրջանակում կազմակերպված բազմաթիվ նախաձեռնություններում:
Բանակային տարվա կարևոր ձեռքբերումներից է նաև զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվածը: Հարյուրավոր զինծառայողներ ապահովվել են բնակարաններով, օգտվել օրենքով սահմանված սոցիալական տարբեր ծրագրերից:
Վերոնշյալ դրական տեղաշարժերի շարքը կարելի շարունակել: Սակայն, ինչպես ասում են, կատարելիությունը սահման չունի: Ուստի վստահեցնում եմ բոլորիս, որ գալիք 2019 թվականը մեզնից յուրաքանչյուրի համար լինելու է կիսատ թողածը շարունակելու և նոր մտահղացումներն իրականություն դարձնելու բավականին պատասխանատու շրջան:
Ավարտելով խոսքս թույլ տվեք ջերմորեն շնորհավորել բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյայի բոլոր մասնակիցներին, մեր հայրենիքի ազատության համար մարտիրոսված զինվորների հարազատներին և ողջ հայությանը Ամանորի և Սուրբ ծննդի տոների առթիվ: Թող որ 2019 թվականը մեր ժողովրդի համար լինի արգասաբեր տարի:
Շնորհավոր Նոր տարի»:
19:58 19.06.2025
Բաջոն մարզաշապիկ է նվիրել ՄեսսիինԼեգենդար Ռոբերտո Բաջոն մարզաշապիկ է նվիրել Լիոնել Մեսսիին։ Այս մասին սոցցանցերում հայտնել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։ «Ի՜նչ հիասքանչ հանդիպում էր։ Ռոբերտո, շնրոհակալ եմ այս հրաշալի ու նշանակալի նվերի և զրույցի համար։ Դու ֆուտբոլի լեգենդ ես։ Միշտ ուրախ եմ քեզ համար»,- գրել է Մեսսին։ ...
19:53 19.06.2025
ՆԳՆ փրկարար ծառայությունում ամփոփվել են համալիր ստուգումների արդյունքներըՀունիսի 18-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ։ Օրակարգում Երևան քաղաքի փրկարարական վարչությանը և ենթակա ստորաբաժանումներին մարտի 31-ից ապրիլի 4-ը ցուցաբերված մեթոդական ու մասնագիտական օգնության և համալիր ստուգումների արդյունքների ամփոփումն էր։ Ստուգումների ընթացքում հայտնաբերված թերություններն ու մեթոդամասնագիտական օգնության արդյունքները ներկայացրել է Ծառայության կազմակերպման […] ...
19:45 19.06.2025
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 26-ամյա երիտասարդ։ Նա հունիսի 10-ից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...
19:35 19.06.2025
«Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին լուրըԱմստերդամի «Այաքսից» հրաժարվել են մեկնաբանել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխության մասին լուրը։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։ «Չենք մեկնաբանում այդ լուրը»,- ասել է «Այաքսի» ներկայացուցիչը։ Մինչ այդ «Спорт-Экспресс»-ը հաղորդել էր, որ «Այաքսը» կրկին ցանկանում է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին ու պատրաստ է այս ամռանը գնել նրա տրանսֆերը։ ...
19:27 19.06.2025
Կոտայքի քրեական ոստիկանների հերթական բացահայտումըԿոտայքի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 41-ամյա մի բնակիչ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումները տվել են արդյունք․ ներկայացվել է 4 գրամից ավելի «մեթանֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […] ...