Որո՞նք են խումհար առաջացնող խմիչքները և ինչպե՞ս անցկացնել տոներն առանց թունավորման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Որո՞նք են խումհար առաջացնող խմիչքները և ինչպե՞ս անցկացնել տոներն առանց թունավորման

21:45 29.12.2018

Նախատոնական օրերին բժիշկները կրկին խորհուրդ են տալիս՝ ինչպես և որքան կերակրատեսակներ պատրաստել, ինչպես սնվել, սննդային թունավորմամբ հիվանդանոցում չհայտնվելու համար: Բանն այն է, որ տոնական օրերին, ըստ նախորդ տարիների վիճակագրության, թունավորման ախտանշաններով ահազանգերը շտապօգնության բժիշկներին ու հիվանդանոցներում նկատելի ավելանում են:

Ասում են՝ Ամանորը սննդային խրախճանքի վերածելու ավանդույթը մեզ՝ հետխորհրդային երկրներին, բաժին է հասել հենց խորհրդային ժամանակներից, երբ ամեն ինչ չէր, որ հնարավոր էր գտնել: Ոմանք կհիշեն՝  բազմազան ու կարևորը՝ շատ կերակրատեսակներ հյուրասիրելը մի տեսակ պատվի ու բարեկեցության ցուցանիշ էր: Հիմա թեև ամեն ինչ կա, բայց բազմազան ուտեստներ պատրաստելու սովորությունը մնացել է: Անգամ ավելանում է՝ խանութներում մթերքի տեսականու ավելացմանն ուղիղ համետական: Գաստրոէնտերոլոգ Մարիաննա  Մալխասյանը հիշեցնում է, որ կարիք չկա շատ պատրաստել, կարևոր է, որ սնունդը թարմ լինի ու 2-3 օրից ավելի չպահվի սառնարանում:

Ամանորի ամենավտանգավոր սովորություններից մեկն էլ՝ ամեն ինչ իրար խառնելն է, փորձել սեղանին դրված ամեն ինչից: Գաստրոէնտերոլոգը նաև խորհուրդ է տալիս միրգն ուտել հիմնական սննդից մոտ 1 ժամ առաջ: Իսկ ուտելուց հետո ընդհանրապես ոչինչ չխմել, քանի որ դա վտանգավոր է ստամոքսի համար:

Խառնելը հատկապես վտանգավոր է խմիչքների դեպքում: Գունավոր խմիչքները չեն համատեղվում իրար հետ ու ամեն խմիչք չէ, որ համատեղելի է ամեն սննդի հետ: Լավ անցկացրած յուրաքանչյուր տոնին հաճախ վատ ինքնազգացողությունն է հաջորդում՝ սրտխառնոց,  գլխից կախված ծանր կշռաքարեր հիշեցնող անտանելի գլխացավ, խումհար:

Վիսկին, կոնյակը, կարմիր գինին, ջինը ուժեղ խումհար առաջացնող խմիչքների տասնյակի առաջատարներն են: Ընդ որում՝  խմիչքից հասկացող շվեդները պարզել են, որ վիսկին ավելի ուժգին խումհար է առաջացնում, քան օղին: Գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տալիս խումհարի դեպքում առատ ջուր, թեյ, թան կամ կաթ խմել, իսկ ստամոքսի շրջանում ցավերի, սրտխառնոցի գլխապտույտի ժամանակ՝ ինքնաբուժությամբ չզբաղվել և անմիջապես դիմել բժշկի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

BACK_TO_TOP