Samsung-ն արտոնագրել է պտտվող էկրանով ճկուն հեռուստացույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

Samsung-ն արտոնագրել է պտտվող էկրանով ճկուն հեռուստացույց

13:25 30.12.2018

Հարավկորեական Samsung ընկերությունն արտոնագրել է ճկուն հեռուստացույց, որն ունի ծալվող էկրան, հայտնում է  ամերիկյան USPTO ընկերությունը:

Արտոնագրի տեքստում նշվում է, որ հեռուստացույցը պետք է ծալվի ուղղահայաց կերպով:

Արտոնագրված մոդելը կոչվում է «Պտտվող էկրանով սարք» (Rollable display device) :

Հեռուստացույցի ծալված ձախ և աջ մոդուլները քաշելիս կստացվի լիարժեք էկրան:

Նշվում է, որ ընկերությունն այդ հեռուստացույցի նախատիպը կներկայացնի CES 2019 ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա հունվարի 8-11 -ը, Լաս Վեգասում:

Մասնագետները նշում են, որ Samsung -ի հետ կարող է մրցել LG ընկերությունը, որը նույնպես ծալովի հեռուստացույց է ցանկանում ստեղծել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նուբարաշենի համայնքային ոստիկանները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

20:46 19.06.2025

Նուբարաշենի համայնքային ոստիկանները շոկո տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունիսի 16-ին ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Նուբարաշենի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի, ինչպես նաև մեքենայի 21 և 26-ամյա ուղևորներին: 26-ամյա ուղևորը ձերբակալման ժամանակ նետել է փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դեպքի […] ...

Reuters. Իրանն ու ԱՄՆ-ն մի քանի ուղիղ շփումներ են ունեցել Իսրայելի հարվածների ֆոնին

20:39 19.06.2025

Reuters. Իրանն ու ԱՄՆ-ն մի քանի ուղիղ շփումներ են ունեցել Իսրայելի հարվածների ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերջին օրերին մի քանի անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆին՝ Իսրայելի հետ ռազմական գործողության ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։ Ըստ նրանց տեղեկությունների՝ կողմերը քննարկել են այն տարբերակները, որոնց շրջանակներում հակամարտությունը կարող է դիվանագիտական ​​ճանապարհով ավարտվել։ Եվրոպացի դիվանագետներից մեկի խոսքով՝ «Արաղչին վստահեցրել է Ուիտկոֆին, որ […] ...

Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան, նաև Պրեմիեր լիգան․ «Տոտենհեմի» նախագահ

20:28 19.06.2025

Ուզում ենք հաղթել նաև Չեմպիոնների լիգան, նաև Պրեմիեր լիգան․ «Տոտենհեմի» նախագահ

«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին խոսել է ակումբի նոր ծրագրերի և հավակնությունների մասին: «Տեսաք՝ ինչ տեղի ունեցավ քաղաքում Եվրոպա լիգայի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ: Այն պարզապես անհավանական էր, մենք եվրագավաթ հաղթեցինք: Այդուհանդերձ՝ միայն դա մեզ համար բավարար չէ: Ավելի կարևոր է այն, թե ինչ չարեցինք մենք: Ուզում ենք հաղթել նաև Անգլիայի Պրեմիեր լիգան, նաև Չեմպիոնների լիգան», – […] ...

Լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն. Երևանի քաղաքապետարան

20:19 19.06.2025

Լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ կլինեն. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ից կկատարվեն նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում: Քաղաքապետարանը հորդորում է պահպանել […] ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների

20:12 19.06.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդների

Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ: Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին […] ...

SHANTNEWS

20:00 19.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP