Խաբեությամբ հափշտակել է «Այֆոն X» տեսակի բջջային հեռախոս, քրգործի նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Խաբեությամբ հափշտակել է «Այֆոն X» տեսակի բջջային հեռախոս, քրգործի նախաքննությունն ավարտվել է

13:56 04.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, նրան մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչը՝ ծնված 1988թ., խաբեության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, միայն անձնագրով և սոցիալական քարտով արագ վարկեր տրամադրելու վերաբերյալ գովազդներ է տարածել: Կոտայքի մարզի բնակիչը, տեղեկանալով արագ տրամադրվող վարկերի մասին, 2018 թվականի օգոստոսի 8-ին զանգահարել է 30-ամյա տղամարդուն և խնդրել վարկ ձևակերպել։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ վարկը ձևակերպելու նպատակով Կոտայքի մարզի բնակիչը և 30-ամյա տղամարդը գնացել են Երևան քաղաքի Եր. Քոչարի փողոցում գտնվող կազմակերպություն, որտեղ վերջինս ձևացրել է, թե վարկ տրամադրելու համար որոշ աշխատանք է կատարում: Խաբեությամբ ձեռք բերելով Կոտայքի մարզի բնակչի վստահությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Կոտայքի մարզի բնակչի հետ այցելել է Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող հեռախոսների վաճառքի սրահ և վերջինիս անվամբ ապառիկ կարգով ձեռք բերել «Այֆոն X» տեսակի բջջային հեռախոս՝ համոզելով, որ իրենց կազմակերպության գործունեության ձևն այդպիսին է:

Այնուհետև 30-ամյա տղամարդը, չունենալով նշված հեռախոսի դիմաց որպես վարկ գումար տալու անհրաժեշտ միջոցներ, իր հանցավոր մտադրությունները քողարկելու և գործով տուժողի մոտ վստահություն առաջացնելու նպատակով, նույն օրը Երևան-Սևան ավտոճանապարհին, կազմել է իր կողմից պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ գրավոր փաստաթուղթ, որի արդյունքում Կոտայքի մարզի բնակիչը, հավատալով նրան, հանձնել է նշված՝ խոշոր չափի արժեք ունեցող հեռախոսը, իսկ վերջինս խարդախությամբ հափշտակել է այն։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP