Տոներից հետո աշխատանքային ռեժիմին վերադառնալու մի քանի խորհուրդ բժիշկների կողմից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Տոներից հետո աշխատանքային ռեժիմին վերադառնալու մի քանի խորհուրդ բժիշկների կողմից

20:46 05.01.2019

Տոնական օրերից հետո աշխատանքային ռեժիմին վերադառնալու մասին պետք է սկսել մտածել դեռևս մի քանի օր առաջ: Life-ի հաղորդմամբ՝ այս մասին նախազգուշացնում են բժիշկները:

Աղբյուրը փոխանցմամբ՝ մասնագետները նույնիսկ տոնական օրերին խորհուրդ չեն տալիս փոխել քնի ու արթնանալու ժամերը: Սակայն, եթե այդուհանդերձ այն խախտվել է, ապա լավ կլինի այն վերականգնել աշխատանքի վերադառնալուց ամենաքիչը 3 օր առաջ:

Բժիշկները նշում են՝ դրա համար պետք է գործադրել կամքի ուժն ու որոշ խորամանկություններ:

Առավոտյան պետք է ննջասենյակն անսովոր լուսավոր դարձնել, մասնագետների խոսքով, դա հնարավորություն կտա օրգանիզմին ավելի արագ արթնանալ ու տրամադրվել առաջիկա օրվա աշխույժ անցկացմանը: Երեկոյան՝ հակառակը, պետք է ամբողջությամբ անջատել ննջասենյակի բոլոր լույսերն ու պահպանել լիակատար լռություն:

Բժիշկները խորհուրդ չեն տալիս օրվա ընթացքում քնել, սուրճ խմել, ու երկար ժամանակով օգտվել հեռախոսներից: Դրա փոխարեն՝ խորհուրդ է տրվում երեկոյան զբոսնել, տաք ու հանգստացնող լոգանք ընդունել, լսել հանգստացնող ու դանդաղ երաժշտություն ու գրքեր կարդալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

14:16 28.06.2025

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

13:58 28.06.2025

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

13:45 28.06.2025

Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»

«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

13:30 28.06.2025

Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

13:14 28.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 28-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:   ...

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

BACK_TO_TOP