Իմ խնդիրն ավելի շատ ԼՀԿ-ի համար հնարավորինս շատ ձայներ ապահովելն էր. Մարուքյանը՝ ինքնաբացարկի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Իմ խնդիրն ավելի շատ ԼՀԿ-ի համար հնարավորինս շատ ձայներ ապահովելն էր. Մարուքյանը՝ ինքնաբացարկի մասին

13:14 07.01.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, որպես պատգամավորի թեկնածու, ինքնաբացարկ ներկայացրած Քրիստ Մարուքյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց, թե որն է եղել մանդատից հրաժարվելու պատճառը:

«Սկսենք նրանից, որ հենց ընտրարշավի ընթացքում ես առանձին պատգամավորի քարոզարշավ չեմ իրականացրել: Իմ խնդիրն ավելի շատ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համար հնարավորինս շատ ձայներ ապահովելն էր: Ես լավ հասկանում եմ, որ, լինելով քաղաքական թիմի մեջ, անձամբ ներգրավված լինելու անհրաժեշտություն չկար: Այստեղ՝ Վանաձորում, կա ավագանու խմբակցություն, որի մեջ ես ունեմ կարևոր դերակատարություն:

Որպեսզի ճիշտ բաշխվեն ռեսուրսները, որպեսզի յուրաքանչյուրս մեր տեղում անենք մեր գործը, որևէ մեկի պատճառով մյուս աշխատանքը չտուժի, որոշում կայացվեց, որ շարունակեմ այստեղ ավագանու անդամակցությունը և ավագանու խմբակցության ղեկավարի պաշտոնը՝ միևնույն ժամանակ հնարավորություն ստեղծելով, որ պրոցեսների ընթացքում մեր խմբակցությունը, որ ձևավորվել է ԱԺ-ում, այստեղի հետ կապը պահպանելու իմաստով դերակատարությունները ճիշտ բաշխվեն»,- ասաց Մարուքյանը:

Հարցին, թե արդյոք որոշումը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ երկու եղբայր խորհրդարանում չլինեն, Քրիստ Մարուքյանը պատասխանեց.

«Դա ամենաքիչ քննարկվող թեման էր, որովհետև, երբ 2016 թվականին իմ թեկնածությունն առաջադրվել էր Վանաձորի քաղաքապետի ընտրություններին, չճանաչող մարդիկ էին շահարկում թեման, որ եղբայրը եղբորն առաջ է տանում կամ նմանատիպ բաներ: Բայց երբ մարդիկ հասկացան, որ յուրաքանչյուրս մեր անցած ճանապարհով, մասնագիտական, պատրաստվածության աստիճանով որևէ մեկը մյուսին առաջ քաշելու խնդիր չունի, խոսակցությունները նվազեցին»:

Քրիստ Մարուքյանն ավելացրեց, որ շարունակելու է աջակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:

«Դա նաև իմ ստեղծած կուսակցությունն էր, ԱԺ-ում լինելով չէ պայմանավորված իմ ներգրավվածության չափը: Կաջակցեմ կուսակցության կայացմանը, մեր նախաձեռնած ծրագրերի իրականացմանը»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարի

11:24 24.05.2025

Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարի

Հայասատնի երկու բռնցքամարտիկներ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված թիմային մրցաշարի, որը կայանալու է Պերմ քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ: ...

Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին

11:20 24.05.2025

Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին

Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ «Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...

ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

11:00 24.05.2025

ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

Մայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Փրկարարները […] ...

ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

10:35 24.05.2025

ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ժամանակավորապես՝ 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Դամասկոսին էլեկտրաէներգիա, ջուր և մարդասիրական օգնություն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ « «Համաձայն նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.)՝ Սիրիայում պատժամիջոցները մեղմելու պարտավորության, ես հրապարակել եմ պարտադիր պատժամիջոցներից 180-օրյա ազատման հրամանագիր։ Այս ազատումները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա, էլեկտրաէներգիա, ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև […] ...

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

10:00 24.05.2025

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

Բրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

09:39 24.05.2025

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...

BACK_TO_TOP