19:02 08.01.2019
Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը:
Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում:
«Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: Քննչական-օպերատիվ միջոցառումների իրականացման արդյունքում պարզվել է, որ 14 մարդ է մասնակից եղել զանգվածային ծեծկռտուքին: Նրանցից 9-ը ռեստորանի անձնակազմի անդամներ են: Եթե դուք տեսել եք լուսանկարը, ռեստորանն ունի մեծ տարածք, մեծ սրահներ. այդ օրը այդտեղ եղել է մոտ 400 մարդ: Աշխատանքային ռեժիմին համապատասխան՝ գիշերը ժամը 03։00-ից սկսվել է փակվել հաստատությունը: Առավոտյան ժամը 04։00-ին հաճախորդներին ասել են, որ ռեստորանը փակվում է և առաջարկել են լքել ռեստորանի տարածքը: Դրանից հետո հրմշտոց է առաջացել, և հենց դա էլ եղել է ընդհարման հիմնական պատճառը: Այսպես ասենք, հաճախորդներին դուրս են հանել ռեստորանից: Իսկ նրանք էլ այդ մասին հայտնել են իրենց ընկերներին, և դրանից հետո ռեստորանի տարածք է եկել ավելի քան 10 մարդ, որոնք ներխուժել են ռեստորան և բղավել»,- հայտնել է պաշտոնյան:
Ղազախստանի ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ ռեստորանի անձնակազմը ձեռնարկել է «պատասխան միջոցներ», ինչի հետևանքով էլ զանգվածային ծեծկռտուք է սկսվել:
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունում ընդգծել են՝ ընդհարումը չի կրել ազգամիջյան շարժառիթ. տեղի ունեցածը կենցաղային բնույթ է կրել:
«Չի եղել այնպես, որ մի կողմում մի ազգության, իսկ մյուս կողմում՝ այլ ազգության ներկայացուցիչներ են: Այն մաքուր կենցաղային հիմք ունի, դրա համար էլ ընդհարումը տեղի է ունեցել հենց նրանց՝ ռեստորանում գտնվելու ընթացքում: Այստեղ չի դիտարկվում ազգամիջյան ընդհարումը»,- հայտարարել է պաշտոնյան:
Միջադեպի հետևանքով 4 մարդ դանակի վիրավորում է ստացել. նրանցից 2-ին անհրաժեշտություն չի եղել հոսպիտալացնելու, իսկ մեկը մահացել է ազդրի զարկերակի վիրավորումից:
Դատարանի որոշմամբ՝ այսօր 8 մարդ գտնվում է ժամանակավոր պահման մեկուսարանում: 1 մարդ կարողացել է հատել ռուս-ղազախական սահմանը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 1-ին՝ երեկոյան ժամը 10։00-ին: Հաղորդվում է, որ այսօր Ռուսաստան են ուղևորվել ղազախ քննիչներ:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...