ԱՄՆ-ում ուսուցչուհին միջանցքով մեկ քարշ է տվել աուտիզմ ունեցող փոքրիկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ԱՄՆ-ում ուսուցչուհին միջանցքով մեկ քարշ է տվել աուտիզմ ունեցող փոքրիկին

00:07 10.01.2019

ԱՄՆ Կենտուկի նահանգի Գրինափ շրջանի տարրական դպրոցներից մեկում ուսուցչուհին՝ Թրինա Աբրամսը, թևից բռնած դպրոցի միջանցքով մեկ քարշ է տվել 9-ամյա մի տղայի, որն աուտիզմ ունի։ Այդ տեսանյութն ի հայտ է եկել դպրոցի տեսախցիկների շնորհիվ: Տեսանյութը համացանցում տեղադրել է տղայի մայրը՝ Էնջլ Նելսոնը: Նա պահանջել է պատասխանատվության ենթարկել ուսուցչուհուն:  Մայրը պատմել է, որ տղան ունի խոսելու հետ կապված խնդիրներ, աուտիզմ, տագնապ և դեպրեսիա: Մայրը բողոքել է, որ ուսուցչուհին ոչ միայն հոգեբանական հարված է հասցրել փոքրիկին, այլև վնասել է նրա կոշիկները:

Ուսուցչուհին աշխատանքից ազատվել է տեսանյութի հրապարակման հենց հաջորդ օրը:

Բժիշկները հաստատել են, որ փոքրիկի թևերին ու մարմնի այլ հատվածներում կան կապտուկներ: Իսկ ուսուցչուհին բարկացել է տղայի վրա  այն բանի համար, որ փոքրիկը ընդմիջում է խնդրել՝ ասելով, թե հոգնել է: Ուսուցչուհին կարգադրել է շարունակել աշխատել: Նախ՝ հրել է տղային, ապա՝  բռնել թևից ու քարշ տվել դասարանից դուրս:

«Դու ուզո՞ւմ ես դուրս գնալ»,- հարցրել է ուսուցչուհին։

«Ոչ»,- պատասխանել է տղան:

Միջանցքով մեկ տղային քարշ տալու տեսարանին ականատես են եղել նաև դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Տեսանյութում պարզ երևում է, որ մի պահ ուսուցչուհին հրամայում է՝ «վե՛ր կաց»: Տղան փորձում է կանգնել, բայց չի կարողանում:  Թրինա  Աբրամսը կրկին սկսում է քարշ տալ նրան: Տղայի մայրը հավատացրել  է, որ փոքրիկն այդ դեպքից հետո չի կարողանում գրել, կոճկել կոճակներն ու կոշիկների քուղերը:

Ուսուցչուհին իրեն լիովին անմեղ է համարում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

BACK_TO_TOP