16:29 15.01.2019
Աֆղանստանում հայտնաբերվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նմանակը: Այս մասին հայտնում է Mashable պորտալը: Հաղորդվում է, որ «Ամերիկյան կուռք» ծրագրի աֆղանական տարբերակի մասնակից Աբդուլ Սալամն աննկարագրելի նմանություն ունի Կանադային վարչապետի հետ, ինչն էլ նրան հանրահայտ է դարձրել ամբողջ աշխարհում:
Աղբյուրը հայտնում է, որ երգիչն ինքն էլ նկատած չի եղել Թրյուդոյի հետ ունեցած նմանությունը՝ մինչև այն պահը, երբ տեսել է նրա լուսանկարները համացանցում:
«Մարդիկ մոռացել են իմ անունը, և հիմա նրանք ինձ պարզապես Ջասթին Թրյուդո են անվանում»,- ասել է նա:
Երգիչը հույս է հայտնել, որ այս փաստը նույնպես կնպաստի, որ հաղթանակ տանի մրցույթում:
https://twitter.com/baharfirooz/status/1083741004128231425
11:53 18.07.2025
Նուբարաշենի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերելԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենից Մուշականի ամառանոցներ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կար ողորկափող որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, երեք […] ...
11:38 18.07.2025
Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույսՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...
11:24 18.07.2025
Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆՏապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր […] ...
11:14 18.07.2025
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...
11:00 18.07.2025
Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...
10:50 18.07.2025
Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերքԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...