Քեսաբում գոհաբանական աղոթք է մատուցվել հայկական վարժարանի աշակերտների փրկության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+32.09 oC

Քեսաբում գոհաբանական աղոթք է մատուցվել հայկական վարժարանի աշակերտների փրկության համար

17:49 15.01.2019

Ինչպես SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, անցնող օրերին հանգիստ չի եղել վիճակը Սիրիայի Քեսաբ քաղաքում: Սիրիայի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից Քեսաբն ավանդաբար հայկական ավան է համարվել: Այստեղ հայերը պահպանել են սովորույթները, Քեսաբի ինքնատիպ բարբառը:

2014 թվականին ահաբեկիչների կողմից գրավվելուց, այնուհետև սիրիական բանակի ուժերով ազատագրվելուց հետո էլ Քեսաբում ժամանակ առ ժամանակ շարունակվել են պատերազմական գործողությունները: Օրեր առաջ հրթիռակոծվել էր Քեսաբի հայ կաթողիկե եկեղեցու ու եկեղեցուն պատկանող դպրոցի շրջակայքը: Զոհեր չեն եղել, բայց մոտակա կառույցները վնասվել են:

SHANTNEWS.am-ի աղբյուրները Քեսաբից տեղեկացնում են, որ ռմբակոծության պահին հայկական դպրոցում մեծաթիվ աշակերտներ են եղել, որոնք հրաշքով փրկվել են ռմբակոծությունից: Այդ առիթով, ինչպես տեղեկանում ենք Քեսաբի կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Նարեկ վարդապետ Լուիզյանից, քեսաբցիները հունվարի 13-ին եկեղեցի են գնացել՝ գոհաբանության աղոթքի:

Նրանք սուրբ պատարագով և գոհաբանական աղոթքով իրենց երախտագիտությունն են հայտնել դպրոցի բակում տեղացած ռումբերից աշակերտների փրկության առթիվ:

Արարողությունը տեղի է ունեցել Հայ կաթողիկե Սուրբ Միքայել վանքի եկեղեցում, իսկ ուխտի մատաղը բաժանվել է համայնքի կարիքավորներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

22:32 05.08.2025

Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ

Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

22:21 05.08.2025

Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետ

Վերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

22:12 05.08.2025

Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...

SHANTNEWS

22:00 05.08.2025

SHANTNEWS

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

21:49 05.08.2025

PTI. Պակիստանը խախտել է հրադադարը Քաշմիրում

Պակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։   ...

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

21:41 05.08.2025

«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանը

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...

BACK_TO_TOP