«Ախպեր, խի՞ կրակեցիք, ի՞նչ էի արել». մեղադրյալի ցուցմունքը ՊՊԾ գնդի գրավման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

«Ախպեր, խի՞ կրակեցիք, ի՞նչ էի արել». մեղադրյալի ցուցմունքը ՊՊԾ գնդի գրավման մասին

12:54 16.01.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքնության ժամանակ այսօր հրապարակվել են քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Կարեն Հակոբյանի ու Վահե Պետրոսյանի նախաքննական ցուցմունքները:

Դատարանը նախ հրապարակեց Կարեն Հակոբյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, հրաժարվեց նաև իր նախաքննական ցուցմունքներից, սակայն ասաց, որ կպատասխանի դատարանի հարցերին: Կարեն Հակոբյանը պատմել է նախաքննական մարմնին, որ զինված խմբում ներգրավվել է հոր` Մարտիրոս Հակոբյանի միջոցով:

«Հայրս ասաց, որ ամեն գնով պիտի երկրում հեղաշրջում կատարվի, Սեֆիլյանը բանտում է, սակայն  շարժումը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը: Հայրը հարցրել է`կա՞ն արդյոք հավատարիմ մարդիկ, ովքեր կարող են միանալ շարժմանը: Հայրս տեղեկացրել է, որ շարժմանը մասնակցելու է նաև Պավլիկ Մանուկյանը: Հայրս անգամ չի մասնակցել սեփական մոր թաղմանը Քաշաթաղում, քանի որ ասել է, որ կարևոր գործեր կան, հեղաշրջում կատարելուց հետո բոլորով կգնան տատի գերեզմանին»:

Կարեն Հակոբյանը հարցրել է`կա՞ն  դրսից օգնող  ուժեր և ֆինասավորողներ: Հայրս պատասխանել է, որ կան: Այն հարցին, թե ովքե՞ր են` հայրն ասել է, որ դա քեզ չի վերաբերվում:

«ՊՊԾ գնդի գրավումից մեկ օր առաջ հայրս զանգեց և կանչեց  ինձ: Ինձ միացան նաև ընկերներս`Վահե  Պետրոսյանը և Արայիկ Հակոբանը: Ովքեր կփոշմանեն և չեն մասնակցի`կպահվեն իրենց մոտ, որպեսզի իրավապահ մարմինները չիմանան այս ամենի մասին, ասել է հայրս»,-նշել է Կարեն Հակոբյանը:

Մեղադրյալը պատմել է, թե ինչպես են մեքենայով մոտեցել ՊՊԾ գնդին, իրենց հետ էլի կային մեքենաներ: Ներսում արդեն կային մարդիկ, մեքենայում մինչ այդ եղած պարկերն արդեն դատարկ էին: Դրանցում եղած զենքերը բաժանվել էին: Դրսում տեսել է նաև Պավլիկ Մանուկյանին և մյուսներին: Կարեն Հակոբյանը պատմել է, որ մի քանի րոպե անց բերել են Վալերի Օսիպյանին: Պավլիկ Մանուկյանն ասել է`«Տեսա՞ր Օսիպյան, քեզ էլ չեն խնայում»:

«Ես որոշեցի փախնել Վահեիի հետ: Նկատեցի, որ ավտոտնակի ու պատի արանքում կար բաց տարածք, հանեցինք  բրոնեժիլետները, բարձրացանք պատի վրա ու փախանք: Ատրճանակները նետեցինք գետնին, բայց փամփշատակալները մնացին մեր մոտ: Ոտքով հասանք Չարբախ թաղամաս»:

Մեղադրյալը նաև պատմել է, որ Պավլիկ Մանուկյանի ու մյուսների  ձեռքերին եղել են ինքնաձիգներ, այդ թվում իր  հոր`Մարտիրոս Հակոբյանի: Ոմանց ձեռքում կային ատրճանակներ: Գնդում նկատել է վիրավոր ոստիկանի, որի կողքին էին Արմեն Բիլյանն ու Էդվարդ Գրիգորյանը: Թե ո՞վ է կրակել, չգիտի, ոստիկանը  խնդրել է «սկորի»  կանչել: Ոստիկանը հարցրել է`«Խի՞ ախպե, ի՞նչ էի արել, որ կրակեցիք»: Բիլյանն ասել է` «Քեզ ասեցինք խախանդ կայնի,  մնա: Գոհ եղի, որ ձեռքիդ է կպել, դրանից ոչ ոք չի մահացել դեռ»:

Մեղադրյալը դատարանում հայտարարեց, որ այդ ցուցմունքները տվել է հոգեբանական ճնշման հետևանքով: Դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նրան փաստաբան չեն հատկացրել, ցուցմունքները տվել է առանց փաստաբանի: Իսկ փաստաբան հատկացրել են արդեն այն ժամանակ, երբ ցուցմունքներ տվել էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

10:53 05.07.2025

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

BACK_TO_TOP