17:10 17.01.2019
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունն այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում ավարտվեց: Նախաքննական մարմինը ներկայացրեց իր հիմնավորումները, թե ինչու պիտի Արմեն Գևորգյանը կալանավորվի: Պաշտպանական կողմն էլ ներկայացրեց իր առարկություննեը: Մոտ երեքուկես ժամ տևած նիստից հետո Արմեն Գևորգյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի ժամանակ ներկայացրել է իր կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են ներկայացված մեղադրանքների անհիմն լինելու մասին:
«Ես, համենայնդեպս, խնդրեցի իմ բոլոր գործընկներին դատախազությունում, քննչական մարմիններում և պաշտպանական կողմին, որ գործը քննվի անաչառության,օբյեկտիվության և հանգիստ պայմաններում, որպեսզի արդարությունը ի հայտ գա և բոլորս իմանանք, թե ինչ է եղել և ինչ են ուզում ինձնից»,- ասաց նախկին փոխվարչապետը:
Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ դատական նիստն ավարտվեց, սակայն դատարանը դեռ չի մտել խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպանը բողոք է ներկայացրել՝ դատարանին խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված՝ փողերի լվացման մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը:
Ի դեպ, այսօրվա դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Արմեն Գևորգյանն անակնկալի եկավ, երբ իմացավ, որ 4 մեղադրանք է առաջադրված իրեն:
«Արդեն չո՞րս է դառել, ես երեք գիտեի առավոտվանից»,- զարմանքով ժպտաց Արմեն Գևորգյանը:
Արմեն Գևորգյանին 4 մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով:
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...
11:33 05.07.2025
Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներինՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...