Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն. Արցախի ԱԺ հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+12.09 oC

Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն. Արցախի ԱԺ հայտարարությունը

14:34 18.01.2019

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում:

Պատմական արդարությունը վերականգնելու և իր ինքնորոշման իրավունքը իրացնելու նպատակով ոտքի ելած Արցախի հայության ձայնը լռեցնելու համար Բաքվի իշխանությունները, Գորբաչովի վարչախմբի թողտվությամբ, իրագործել են ծրագրված ցեղասպանություն ադրբեջանահայության նկատմամբ: Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում են իրենց ցեղասպան գործողությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից:

Հարգելով Բաքվի կոտորածին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

դատապարտում է  այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում,

պնդում է, որ Բաքվի, ողջ Արևելյան Անդրկովկասի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի ու Նախիջևանի հայության հանդեպ կազմակերպված բռնությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի` 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

կոչ է անում  միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հակահայկական քարոզչության դեմ,

վերահաստատում է, որ Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն, և Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

18 հունվարի 2019թ.

ք. Ստեփանակերտ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

15:07 27.04.2024

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների […] ...

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

12:36 27.04.2024

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,-գրել […] ...

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

22:09 26.04.2024

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

Այսօր Աղդամում կայացել է  «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […] ...

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

13:11 26.04.2024

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները հեռացնում Լեռնային Ղարաբաղի կառավարական շենքի հայատառ գրություններն ու զինանշանը։ «Լեռնային Ղարաբաղում […] ...

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

12:44 26.04.2024

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Տեղի է ունեցել կենտրոնի փակման հանդիսավոր արարողություն։ Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի […] ...

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

23:44 25.04.2024

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Զեկույցին հաջորդեց քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում […] ...

BACK_TO_TOP