16:58 19.01.2019
Լեհաստանում հրաժեշտ են տալիս Գդանսկի՝ օրեր առաջ սպանված քաղաքապետ Պավել Ադամովիչին, հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ թաղման արարողությունը հեռարձակվում է լեհական հեռուստաալիքներով:
Կեսօրին Գդանսկում և Լեհաստանի այլ քաղաքներում, ի հիշատակ մահացած քաղաքապետի, միացրել են ձայնային ազդանշաններ:
Շաբաթ օրը երկրում հայտարարվել է սգո օր: Քաղաքապետի հուղարկավորության արարողությանը մասնակցել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պավել Ադամովիչին վերջին հրաժեշտը տալու են եկել երկրի տարբեր քաղաքներից ժամանած հազարավոր քաղաքացիներ: Հուղարկավորության արարողության կազմակերպիչները խնդրել են մարդկանց քաղաքապետի հիշատակը հարգելու համար չբերել մոմեր և ծաղիկներ, այլ բարեգործության համար գումար նվիրաբերել:
Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 13-ին 53-ամյա Պավել Ադամովիչը հարձակման էր ենթարկվել դանակով զինված տղամարդու կողմից։ Դեպքը տեղի էր ունեցել բարեգործական համերգի ժամանակ՝ քաղաքապետի ելույթի ընթացքում: Ադամովիչը հարվածներ էր ստացել սրտին, պարանոցին և որովայնին։
Պավել Ադամովիչը լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց և ենթարկվել 5 ժամանոց բարդ վիրահատության:
Անմիջապես դանակահարությունից հետո ձերբակալվել է 27-ամյա մի երիտասարդ, որը նախկինում դատապարտված է եղել 5.5 տարվա ազատազրկման` բանկ թալանելու մեղադրանքով:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ հանցանքից հետո երիտասարդը բեմից բղավել է, որ իրեն անարդար կերպով են դատապարտել և բանտում կտտանքների ենթարկել, և դա տեղի է ունեցել նախկին կառավարության օրոք, որը սատարում էր Աբրամովիչին: Հաղորդվում է, որ չարագործը հոգեկան խնդիրներ ունի:
17:14 01.07.2025
Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջըՕրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...
16:50 01.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողներիԵրևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...
16:43 01.07.2025
Հրդեհի ահազանգ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճանՀուլիսի 1-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս […] ...