20:31 19.01.2019
Բաքուն արդեն երկրորդ-երրորդ անգամ արձագանքում է Ռուսաստանի այն արդարացված մեղադրանքին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս իր տարածք մտնել Ռուսաստանի քաղաքացիներին՝ ազգային պատկանելիության կամ, պարզ ասած,հայ լինելու պատճառով։ Բաքուն պնդում է, որ իրենց հետ չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով։
Բայց հիմա սկզբից։
0․ Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ թույլ չի տալիս, որ ազգությամբ հայերը մուտք գործեն Ադրբեջան։ Որ երկրի քաղաքացիություն էլ նրանք ունենան, առավելագույնը կարող են հասնել Բաքու, իջնել օդանավից ու արտաքսվել։ Ավելի սուր դեպքերում այլ պետությունների քաղաքացի հայերին սպասեցնում են, քաշքշուկների մեջ են գցում, ձերբակալում են, կալանավորում են և այլն։
Այդպիսի ճակատագրի է արժանացել նաև ազգությամբ հայ Մարատ Ուլեդանով-Գալուստյանը։ Գործնական առաջարկ ստանալուց հետո Բաքու մեկնելուց Գալուստյանն ընդունել էր կնոջ ազգանունը՝ Ուելդանով՝ ադրբեջանական կողմի հետ խնդիրներ չունենալու համար։ Սակայն Ադրբեջան հասնելուն պես օդանավակայանում նրան ձերբակալել էին, առաջադրել էին կեղծ մեղադրանք, դատապարտել ու մինչև հիմա պահում են բանտում։
1․ Այս վիճակում հայտնված հայերը շատ են Ռուսաստանի քաղաքացիների թվում։ Երբ օրեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի ասուլիսի ժամանակ հարց են տալիս այս մասին, խոսնակ Մարիա Զախարովան ընդունում է, որ կա այդպիսի խնդիր, և իրենց կողմը պարբերաբար դիմում է պաշտոնական Բաքվին ու շարունակական ջանքեր է գործադրում խնդիրը լուծելու համար։
«Մենք պարբերաբար այդ հարցը բարձրացրել ենք ադրբեջանական կողմի առջև, խոսել այն մասին, որ այդպիսի դեպքերը, ցավոք, արդեն ավանդույթ են դառնում, ընդ որում, ցավոք, վատ ու ոչ ճիշտ ավանդույթ։ Մեծ ու մանրամասն նյութ էր հրապարակվել սոցցանցերում հենց մեկ-երկու օր առաջ, և դա Ադրբեջանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության քաղաքականության դրսևորման առաջին դեպքը չէ այս համատեքստում»,- ասաց Զախարովան։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ՌԴ ԱԳՆ խոսնակն ասաց, որ առնվազն նախորդ տարվա ընթացքում իրենց հայտնի է դարձել նման խտրականության դրսևորման 16 դեպքի մասին․ խոսքը Ռուսաստանի քաղաքացիներին ազգային պատկանելիության պատճառով Ադրբեջան մուտքն արգելելու մասին է։ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ըստ խոսնակի, բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին ու հայտնել այդպիսի խտրականության անընդունելիության մասին, պահանջել դադարեցնել նման գործողությունները, քանի որ դա չի համապատասխանում երկու երկրների բարեկամական հարաբերություններին։
https://www.facebook.com/MIDRussia/videos/239682223617237/
2․ Հետևում է Բաքվի պատասխանը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարում է, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը սադրիչ է և ունի հակաադրբեջանական բնույթ։ Նա Զախարովային ու ԱԳՆ այլ պաշտոնյաների մեղադրում է կողմնակալության մեջ։ Հետո հերքում է վիճակը կարգավորելու մասին իրենց խոստումը, ու դրանով հաստատում է, որ խտրականությունը շարունակվելու է։
3․ Ռուսական գործակալություններից մեկն իր դիվանագիտական աղբյուրների վրա հղումով հայտնում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացել է բողոքի նոտա՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության հետ:
«Ադրբեջանական կողմը հերթական անգամ վստահեցրել է ռուս գործընկերներին, որ կձեռնարկվեն համապատասխան քայլեր խնդրի կարգավորման համար», – ռուսական գործակալությանը հայտնած է լինում աղբյուրը։
4․ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը խոսում է և հայտարարում, թե իրենք դա անում են հայերի անվտանգությունն ապահովելու համար։ Փոլադ Բյուլբյուլօղլուն, փաստացի, հաստատում է, որ Ադրբեջանում հայատյացության մակարդակն այնքան բարձր է, որ կարող է սպառնալ այնտեղ հայտնված ազգությամբ հայերի անվտանգությանը։ Բյուլբյւոլօղլուն նաև ափսոսանք է հայտնում այն բանի համար, որ ռուսական կողմը լրատվական արտահոսք է թույլ տվել, քանի որ այդ թեմայով քննարկումները եղել են դիվանագետների միջև ու հանրայնացման ենթակա չէին։
5․ Իր ամենամյա ասուլիսի ընթացքում SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս` մասնավորապես Մարատ Ուլեդանով-Գալուստյանը խնդրին անդրադառնում է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հուսով եմ, որ մենք երկխոսության միջոցով, իրավական նորմերի վրա հիմնվող որոշումների միջոցով կկարողանանք հասնել բոլորին ձեռնտու արդյունքի և այդ քաղաքացուն վերադարձնել Ռուսաստան»,- ասում է նա։
6․ Հունվարի 18-ին Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ամենայն կոշտությամբ է անդրադառնում թեմային։ Նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածում, որով պարզաբանումներ է ակնկալում Բաքվից՝ այդ երկրի տարածք ծագումով հայ ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ:
«Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ կապված մեր կողմից արված հայտարարությանը՝ այդ երկրի տարածք հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելմանը: Նշում ենք, որ մեկնաբանությունների տոնայնությունը դուրս է գալիս դիվանագիտական նորմերից: Ոչ պակաս մտահոգիչ է դրա բովանդակությունը»,- գրված է հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է, որ այսպիսի մոտեցումն անընդունելի է և հիշեցնում է, որ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
«Գործին ուղիղ առնչություն չունեցող ընդհանուր դատողությունների փոխարեն կցանկանայինք առարկայական պարզաբանումներ լսել ռուսաստանցիների հետ կապված յուրաքանչյուր միջադեպի հետ»,- գրված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն այս հայտարարության մեջ մի քանի օրինակներ է բերում։ Օրինակ, երբ 2018-ին արգելել են Բաքու մտնել Մեծ Հայրենական պատերազմի 81-ամյա վետերանին կամ երբ 2017-ի փետրվարին մորն ու 4 տարեկան երեխային մի քանի ժամ պահել էին օդանավակայանի հատուկ վայրում: Իսկ հաղորդագրության վերջում ասվում է, որ Մոսկվան անթույլատրելի է համարում այն հանգամանքը, որ Ադրբեջանը ակնարկում է, որ լավ կլինի, եթե Ռուսաստանի քաղաքացիների Ադրբեջան ուղևորվելուց առաջ դիմեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությանը: Նախարարությունը նաև նշում է, որ սա հակասում է առանց վիզային ռեժիմի համաձայնագրին, որ երկու երկրները կնքել են 1997-ին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև նշում է, որ իր առաջիկա քայլերը կախված կլինեն Բաքվի արձագանքից։
7․ Ադրբեջանական կողմը չի նահանջում։ Այսօր հրապարակված հաղորդագության մեջ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանը և Ադրբեջանը իրավահավասար ինքնիշխան պետություններ են, ու որ իրենց հետ վերջնագրով խոսել չի կարելի, և այդպիսի տոնայնությունը հակասում է դիվանագիտության էթիկական նորմերին։ Ապա պաշտոնական Բաքուն արդարանում է, որ իրենց խոսքերը ադեկվատ են եղել, ու որ իրենց երկիր եկող բազմահազար ռուսաստանցիներ բավարարվածությամբ են հեռանում այնտեղից։
«Այս հարցում Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության անբացատրելի համառությունը դժվար է հասկանալ, այն հակասում է Ադրբեջանի ու Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների հիմքերին… Եվս մեկ անգամ կուզեինք շեշտել, որ ադրբեջանական կողմը ադեկվատ գործողություններ է ձեռնարկելու ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հետագա քայլերին համապատասխան»,- նշվում է պաշտոնական Բաքվի հայտարարության մեջ։
Միաժամանակ արդեն երկրորդ անգամ ադրբեջանական ԱԳՆ-ն փորձում է մեղքը բարդել Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության վրա, ու ակնարկել, որ երբ կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են նախագահների մակարդակով, արտաքին գործերի նախարարություններն ու հատկապես մամուլի ծառայություններն այդտեղ անելիք չունեն։
99․ Անկախ այս լեզվակռվից՝ առայժմ բաց է մնում Ադրբեջան մեկնող հայերի հարցը։ Հայաստանի քաղաքացիներ այնտեղ սովորաբար չեն մեկնում (եթե Վահան Մարտիրոսյանը կամ Սյուզան Ջաղինյանի համակիր չեն), բայց այլ պետությունների քաղաքացի հայերն առայժմ վտանգի տակ են։
17:32 01.07.2025
Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբՕրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...
17:26 01.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի ՍայմոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...
17:20 01.07.2025
Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումըՀունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...
17:09 01.07.2025
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանըՆերքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...
17:03 01.07.2025
52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանությունՀունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...
16:55 01.07.2025
Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաներըԹուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...