Արցախի ժողովուրդն իր խնդիրը լուծելու իրավունք չի տվել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին. Ալեքսանդր Մանասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+15.09 oC

Արցախի ժողովուրդն իր խնդիրը լուծելու իրավունք չի տվել ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին. Ալեքսանդր Մանասյան

14:47 21.01.2019

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով` Արցախի խնդրի վերաբերյալ Հայաստանի առաջին դեմքերի կողմից հնչեցվող բանաձևերը չեն փոխվել: Մանասյանը փոքրիկ վրիպում է համարում Հայաստանի վարչապետի այն խոսքերը, թե Հայաստանն Արցախի փոխարեն չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, սակայն գտնում է, որ այդ վրիպումը կարելի է շտկել:

Քաղաքագետը փորձել է բացատրել Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպման ժամանակ գրանցված հիմնական արդյունքը: Խոսքը «հասարակություններին խաղաղության նախապատրաստել» արտահայտության մասին է: Մանասյանը չի բացառում, որ հնարավոր է` սկսվի բանակցությունների մի նոր, մեծ շրջան, որի ժամանակ կարող են խոսել վստահության մթնոլորտի, հայերի հանդեպ այլատյացության և այլ խնդիրների մասին: Հարցին՝ արդյո՞ք հասարակություններին խաղաղության պատրաստելու մտքի տակ կարող է լինել նաև տարածքների զիջման գաղափարը, Մանասյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, թե ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին Արցախի ժողովուրդն իր ճակատագիրը որոշելու, իր խնդիրը լուծելու իրավունք չի տվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

20:28 15.05.2024

Գևորգ Պապոյանը Վաշինգտոնում հանդիպել է Մեթյու Աքսելրոդի հետ

Մայիսի 14-ին Վաշինգտոնում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի արդյունաբերության և անվտանգության գործակալության արտահանման վերահսկողության հարցերով տեղակալ Մեթյու Աքսելրոդի հետ։ «Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին, քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման, […] ...

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

19:37 15.05.2024

Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Երևանում հյուրընկալել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին և բարձր է գնահատել բանկի հետ գործընկերությունը։ Վարչապետն ասել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին տարիներին մեծ վերելք է ապրում։ Ըստ նրա՝ 2018թ.-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլոր տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների ծավալում են տնտեսական գործունեություն, և դրա […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

16:00 15.05.2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և […] ...

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

15:11 15.05.2024

ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան համաժողովը Հայաստանին վերաբերող առանձնահատուկ միջոցառումներից է. Արգամ Արամյան

ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի շրջանակներում տեղի ունեցող «Հայաստան. ժողովրդավարական պետություն, արդար հասարակություն և գիտելիքի վրա հիմնված տնտեսություն, որը նորարարություն է գեներացնում» խորագրով քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։ […] ...

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

11:55 15.05.2024

Ստորագրվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքացիական ավիացիայի ոլորտում առկա համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնագիր

Մայիսի 14-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական և տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Վիլյամ Բոգիսի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության Եվրոպայի, ԱՊՀ-ի և Թուրքիայի հետ կապված միջազգային համագործակցության պատասխանատու Ժերոմ Լըզուղի միջև։ Հանդիպման ընթացքում […] ...

Թուրքիայում ռազմական հեղաշրջու՞մ են պլանավորում. «Էրմենիհաբեր»

10:47 15.05.2024

Թուրքիայում ռազմական հեղաշրջու՞մ են պլանավորում. «Էրմենիհաբեր»

Մայիսի 15-ի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապ նախագահական նստավայր է կանչել Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընին և Արդարադատության նախարար Յըլմազ Թունչին: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը: Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրատապ հանդիպումը կապված է եղել վերջին օրերին թուրքական ոստիկանական համակարգի վերին օղակներում ձևավորվող հեղափոխական միտումների հետ: Ավելին, պնդումների համաձայն, […] ...

BACK_TO_TOP