Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել

16:46 21.01.2019

2017թ. ամառային զորակոչի ընթացքում մի շարք առողջական խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված Ա. Դ.-ն զորակոչվելուց 1.5 տարի անց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել:

Այս մասին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրություններին ի պատասխան, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը 2019թ. հունվարի 9-ին թվագրված գրությամբ:

Սպլենոմեգալիա, լյարդի ցիտոլիտիկ համախտանիշ, հիպերբիլիռուբինեմիա ախտորոշումներով Ա. Դ.-ն նախ 5 ամսով բուժման նպատակով տարկետում է ստացել, ապա առանց բուժում ստանալու և առողջական վիճակի բարելավման՝ 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվել և զորակոչվել ՀՀ Զինված ուժեր: Զորակոչվելուց ի վեր նա անընդհատ գտնվել է բժիշկների հսկողության տակ, անցել հետազոտություններ, բուժում ստացել:

Զորակոչվելուց 1 ամիս անց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո հետազոտությունների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին ներկայացվելուց հետո կրկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել և տեղափոխվել զորամաս։

Զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017թ. հուլիսի 13-ի որոշումը կայացվել է նրա ախտորոշումների միակողմանի գնահատման արդյունքում. Հանձնաժողովն անտեսել է ակնհայտ հիվանդությունները և հիմնվել դրանց մի մասի վրա միայն:

Ա. Դ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2018թ. փետրվարից և զինծառայողին անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ենթարկելու ու զինծառայությանը նրա պիտանիության հարցը վերանայելու նպատակով դիմել ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին: 2018թ. մարտի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանել է, որ զինծառայողն անցել է հետազոտություններ և բուժում, և վերափորձաքննության անհրաժեշտություն չի տեսել:

Չնայած նրա այդ պնդումներին՝ Ա. Դ.-ի hայրը հայտնել է, որ որդու վիճակն ավելի է վատթարացել, ուշագնացության դեպքեր են եղել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. հուլիսի 6-ին կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, այս անգամ՝ նախարար Դ. Տոնոյանին:

ՀՀ պաշտպանության նախարարությունից նախ տեղեկացրել են, որ զինծառայողը հետազոտություններ ու բուժում է անցնում, ապա 2019թ. հունվարի 9-ին հայտնել են, որ բուժում ստանալուց հետո կրկին ներկայացվել է փորձաքննության ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով և զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

BACK_TO_TOP