10:48 22.01.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մարզպետների պարգևավճարների ու դրանց առնչությամբ «Իմ քայլը» դաշինքի մեկնաբանության վերաբերյալ:
«Եվ հետայսու թող «Իմ քայլի» բոլոր պաշտոնյաները, ղեկավարությունը և ներկայացուցիչները, երբ որևէ բան՝ պարգևավճար, թե ինչ, մեկնաբանեն «օրենքով արգելված չէ» եզրույթով, միշտ հիշեն, որ իրենց ցանկացած քայլ պետք է համապատասխանի նաև դաշինքի հռչակած կարգախոսի տրամաբանությանը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Քանի դեռ հասարակությանդ զգալի մասն աղքատ է, երկրում սոված ու թերսնված երեխաներ կան, անհետաձգելի կամ պահանջվող բուժման կարոտ հիվանդներ կան, բազում մարդկանց աշխատավարձը միջինից ցածր է, բազում մարդիկ էլ իսպառ աշխատանք չունեն ու այսպես շարունակ, մարզպետով-տեղակալով, նախարարով-պատգամավորով, որ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ են ստանում, տրտնջալու իրավունք չունեն: Այդ պաշտոններում աշխատելիս ոչ մեկ ազգին մեծահոգություն չի անում, որ ազգն էլ խրախուսի, իրեն երջանիկ զգա, որ պաշտոնյաներն ինքզինք խրախուսում են: Ոչ թե հանրությունը պետք է հոգատար լինի պաշտոնյաների նկատմամբ, այլ հակառակը: Թող հիշեն նաև, որ չկոռումպացված լինելը պարտականություն ու օրենքի պահանջ է, ու այդպիսին լինելը հավելյալ, օրինակ՝ ինքն իրեն կամ մտերիմներին պարգևատրելու իրավունքներ չի ստեղծում: Որևէ ծախսային մասում խնայողություն անելը չի նշանակում, թե խնայված գումարների հաշվին իրավունք ունեն թանկ իր կամ ծառայություն գնել կամ ինքզինք պարգևատրել: Ամենակարևորը, մինչև վերոնշյալ ծանր խնդիրների լուծումը բոլորը պետք է ապրեն ու աշխատեն համեստ, անտրտունջ՝ ստեղծելու համար «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Օրենքները միգուցե չեն արգելում շատ բան, բայց սեփական խոստումը, ծրագրերն ու կարգախոսը ահագին բան արգելում են ու դեռ արգելելու են:
Թե բա՝ անհարկի աղմուկ էր. աղմուկ էր հռչակված կարգախոսից շեղումը զգալու ու նկատելու պատճառով…»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը:
https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/926478174224349
16:03 21.05.2025
Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...
15:55 21.05.2025
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային […] ...
15:48 21.05.2025
Պապիկյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունըՄայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք […] ...
15:40 21.05.2025
«Բարսելոնան» ու Ռաֆինյան վերջնական համաձայնության են հասել«Բարսելոնան» ու ակումբի հարձակվող Ռաֆինյան կշարունակեն համագործակցությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը վերջնական համաձայնության են հասել և մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ նոր պայմանագիր կկնքեն։ 28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 56 խաղում 34 գոլ է խփել, կատարել 25 գոլային փոխանցում։ ...
15:33 21.05.2025
Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանըՄայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ […] ...
15:28 21.05.2025
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններըՀարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում Հայաստանի և Ռուսաստանի փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում: Միրզոյանը նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն ու կառուցողական են եղել: «Երկուստեք […] ...