12:08 23.01.2019
Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղում վերականգնվել է բիովառելիքի արտադրությունը: Հիշեցնենք՝ այս գյուղում ծղոտից վառելիք ստանալու տեխնոլոգիան ներդրվել է 2016-ին: Սա հանրապետությունում այլընտրանքային վառելիքի ստացման առաջին փորձն էր: Փայտին ոչնչով չզիջող ջերմատվությամբ բիովառելիք խոտից ու ծղոտից. 2 տարի առաջ այն այլընտրանքային վառելիքի ստացման իսկական հեղափոխություն էր Հայաստանի հյուսիսի համար:
Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանն էր նախաձեռնողը. «Բասենի զարգացման հիմնադրամ» էր ստեղծել: Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ սարքեր էին ձեռք բերել, արտադրություն սկսել: Պելետի արտադրամասը փորձացուցադրական էր: Փորձարկեցին, ցուցադրեցին, բազմաթիվ սպառողներ նաև ձեռք բերեցին մինչև 2017-ը, երբ քամին վնասեց արտադրամասի տանիքը: Նման վիճակում տեսնելով արտադրամասը՝ դոնոր կազմակերպությունը որոշում էր կայացրել սարքերը Ախուրյան տեղափոխելու մասին, այնինչ շենքի տանիք կառուցելու համար ընդամենը 400 հազար դրամ էր անհրաժեշտ: Այդ գումարը առանց դոնորի «Բասենի զարգացման հիմնադրամը» գտել է ու սարքերն ու արտադրությունը գյուղում են պահել:
«Մեր համայնքից տարածվեց ոլորտի զարգացումը: Մեզ անհանգստացնում էր այն, որ ամբողջ աշխատանքը պետք է տեղափոխվեր մեկ այլ վայր՝ Ախուրյան, ու պատճառը ֆինանսական խնդիրն էր: Իրոք, մենք չունեինք ֆինանսներ տանիքը վերանորոգելու համար: Օգնեց մեր համագյուղացիներից մեկը՝ վարկային միջոցներ հայթայթեց, արդյունքում կարողացանք նոր տանիք կառուցել»,- SHANTNEWS.am-ի hետ զրույցում ասել է Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը:
Վերականգնումից հետո հզորություններն ավելացնելու մասին են մտածում: Էկոլոգիապես մաքուր ցանկացած հումքից կարող են բիովառելիք ստանալ: Այս տարի խոտը շատ էր՝ պելետները ծղոտի փոխարեն խոտից են ստանում:
Հիմնադրամն ի սկզբանե ստեղծվել էր այն նպատակով, որ իր գործունեությունից ստացված հասույթը օգտագործեր գյուղում համաֆինանսավորում պահանջող ծրագրեր իրականացնելու համար: Հիմա հիմնադրամը գումար չունի: Արտադրությունն ընդլայնելու համար ներդրումներ են անհրաժեշտ: Նույն դոնոր կազմակերպությունը դարձյալ բիովառելիքի՝ բրիկետների արտադրություն սկսելու ծրագրեր ունի, բայց արդեն Ախուրյանում, իսկ Բասենի նույն այդ արտադրամասում նաև համակցված կերեր են նախատեսում արտադրել:
«Հիմքը դրել ենք, ստարտը կա արդեն: Ավելի մեծ հզորության սարքավորումներ է հարկավոր ձեռք բերել: Ինչ-որ բանով կառավարությունը մեզ, եթե աջակցի, օրինակ՝ անտոկոս վարկ տրամադրի հիմնադրամին, կկարողանանք ժամում 500կգ արտադրողականության հոսքագիծ ձեռք բերել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Բասենի զարգացման հիմնադրամի» նախագահ Գուրգեն Պետրոսյանը:
Բասենը նաև Շիրակի մարզում առաջին գյուղն էր, որտեղ արևային էներգակայաններ են տեղադրվել ու դրանցով ջեռուցվող ջերմոցներ հիմնել: Այս ծրագիրը նույնպես շարունակական է, այժմ Պետրոսյան եղբայրներն իրենց ունեցած 3 կիլովատտ արևային կայանի հզորությունը մինչև 10 կիլովատտի հասցնելու ծրագրեր ունեն:
17:17 23.07.2025
Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ ժամը 12:00-ից մինչը 12։30-ն ընկած ժամանակահատվածում Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
17:05 23.07.2025
Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերումՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։ ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող կանցնի «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին կհամալրի Պարեկային ծառայության շարքերը։ Ոստիկանության ծառայողի երդման […] ...
16:58 23.07.2025
Երևանում այսօր մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակըՀուլիսի 23-ից Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ: Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում: Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, […] ...
16:51 23.07.2025
«Մանիպուլյատիվ քարոզչության դրսևորում»․ Կառավարությունն անդրադարձել է Սյունիքն ԱՄՆ-ին զիջելու մասին լուրինՀՀ կառավարությունից հայտնում են, որ որոշ լրատվամիջոցներ հղում են անում հուլիսի 22-ին իբր նորություն ներկայացված հրապարակման, որն իրականում հիբրիդային պատերազմի և մանիպուլյատիվ քարոզչության հերթական դրսևորումն է։ «Տվյալ ապատեղեկատվական նյութը հրապարակվել է կասկածելի ծագմամբ Periodista Digital անունը կրող կայքում, որը քանիցս հայտնվել է քննադատությունների կենտրոնում՝ կեղծ անձանց օգտագործման, մանիպուլյատիվ բնույթի և ոչ հիմնավորված նյութերի տարածման համար […] ...
16:43 23.07.2025
Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը լքել է պաշտոնըՖրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Թիերի Բուրկհարդը լքում է իր պաշտոնը, ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի խոսքերի։ «Ես իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում բանակի գեներալ Թիերի Բուրկարդին, որը չորս տարի ծառայել է Ֆրանսիային ամենաբարձր մակարդակով՝ որպես բանակի գլխավոր շտաբի պետ։ Հանրապետության նախագահի որոշմամբ, նրա իրավահաջորդը կլինի բանակի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆաբիեն […] ...
16:27 23.07.2025
Արարատի մարզում, դատախազական ակտերի կիրառման արդյունքում, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք, վերականգնվել է 455 հազար դոլարին համարժեք դրամի վնասԱրարատի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 175 միլիոն դրամի վնաս, այդ թվում՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 22 միլիոն 553 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք: Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Արարատի մարզի […] ...