Որքա՞ն դրամաշնորհ է ստանալու Հայաստանը ԵՄ-ից և ինչի՞ համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Որքա՞ն դրամաշնորհ է ստանալու Հայաստանը ԵՄ-ից և ինչի՞ համար

17:16 23.01.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարզել է, թե ԵՄ-ից ստացվելիք ֆինանսավորումն ինչ բնույթի է  և ԱլԳ երկրներից ո՞րը ինչքան գումար է ստանալու և ինչի համար:

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ու Համաշխարհային բանկը մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար։

ԱլԳ երկրներից ամենափոքր ֆինանսավորումը՝ 732 միլիոն եվրոյի չափով, տրամադրվելու է Հայաստանին։ Ներկայացված ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել տրանսպորտային ենթակառուցվածքների նախագծեր՝ ավտոճանապարհներ, երկաթգծեր, օդանավակայաններ, նավահանգիստներ, լոգիստիկ կենտրոններ։

Ընդհանուր առմամբ, ԱլԳ երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորման համար նախատեսվում է տրամադրել 13 միլիարդ եվրո։ Այդ գումարները ծախսվելու են այն նախագծերի վրա, որոնք ներկայացվել են ԱլԳ երկրների կողմից և արժանացել են դոնորների հավանությանը։

Ով որքան է ստանալու և ինչ է անելու

Ըստ ԵՄ պատրաստած փաստաթղթի, Հայաստանն այս ծրագրի շրջանակներում ստանալու է 732 միլիոն եվրո, Ադրբեջանը՝ 2,078 միլիարդ եվրո, Բելառուսը՝ 1,248 միլիարդ եվրո, Վրաստանը՝ 3,417 միլիարդ եվրո, Մոլդովան՝ 917 միլիոն եվրո, Ուկրաինան՝ 4,453 միլիարդ եվրո։

Ադրբեջանը, ըստ այդմ, իրեն հատկացվելիք գումարը ծախսելու է Ալյաթի ազատ առևտրի գոտու շինարարության, Արևելք-Արևմուտք երկաթգծի, 5 լոգիստիկ կենտրոնների և ավտոճանապարհների շինարարության վրա։

Վրաստանը ԵՄ-ից և ՀԲ-ից ստացված գումարներն ուղղելու է Քութայիսի օդանավակայանի բեռնային տերմինալի շինարարությանը, Անակլիայի նավահանգստին, կամուրջների, սահմանային անցակետի, լոգիստիկ կենտրոնների, ավտոճանապարհների կառուցմանը։

Բելառուսը, ըստ ԵՄ պատրաստած փաստաթղթի, իրեն հասանելիք գումարները պատրաստվում է ծախսել երթևեկության կառավարման համակարգի, երկաթգծերի, սահմանային անցակետի և ավտոճանապարհների շինարարության վրա։

Մոլդովան պատրաստվում է կառուցել ավտոճանապարհներ, նավահանգիստ, երկաթուղի, սահմանային անցակետ և լոգիստիկ կենտրոններ։

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ամենախոշոր երկիրը՝ Ուկրաինան, իրեն տրամադրվելիք գումարն ուղղելու է Դնեպր գետի վրա ջրարգելների շինարարությանը, նավահանգիստների, օդանավակայանների, երկաթգծի, ավտոճանապարհների կառուցմանը։

Իսկ Հայաստա՞նը

Հայաստանում այս ծրագրի շրջանակներում ԵՄ և ՀԲ ֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել վեց ավտոճանապարհային նախագիծ, ինչպես նաև բարեկարգել Մեղրիի սահմանային անցակետը։

Հայաստանում ֆինանսավորվելիք նախագծերը ոչ միայն ավելի փոքր են, քան մյուս հինգ երկրներում, այլև պակաս բազմազան։

Բնականաբար, Հայաստանը չի կարող իրականացնել նավահանգստի բարեկարգման կամ նավահանգստային ենթակառուցվածքի ստեղծման նախագծեր։ Հայաստանը չէր կարող նաև ներկայացնել երկաթգծային նախագծեր, քանի որ Հայաստանի երկաթուղիները կոնցեսիոն կառավարման են հանձնված «Ռուսական երկաթուղիներ» ՌԴ պետական ընկերությանը, իսկ ԵՄ-ն հազիվ թե կֆինանսավորի ռուսական որևէ պետական կազմակերպության։ Դեպի Իրան նոր երկաթգծի կառուցումը նպատակահարմար չէ եվրոպացիների տեսանկյունից, քանի որ արդեն իսկ կա տարածաշրջանն Իրանի հետ կապող երկաթուղի՝ Ադրբեջանի տարածքով անցնող։ Եվ ուրեմն՝ Հայաստանում նավահանգստային և երկաթուղային ծրագրերի բացակայությունը, այսպես ասենք, տրամաբանական է։

Սակայն տրամաբանական չէ, թե ինչո՞ւ Հայաստանը չի ներկայացրել, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում բեռնային տերմինալի կառուցման նախագիծ, Կապանի օդանավակայանի զարգացման ծրագիր, ազատ առևտրային գոտիների ստեղծման նախագծեր և այլն, և այլն։

Թեև ԵՄ և ՀԲ կողմից առաջիկա տարիներին տրամադրվելիք 732 միլիոն եվրոն իրոք մեծ ներդրում է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար, այնուամենայնիվ, ծրագրի ֆինանսավորման պատկերը ԱլԳ մյուս երկրներում ցույց է տալիս, որ ԵՄ հետ շփումներում ՀՀ կառավարությունը պետք է լինի շատ ավելի ստեղծագործ ու լայնախոհ՝ ավտոճանապարհների շինարարությունից զատ այլ նախագծեր կյանքի կոչելու համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

10:53 05.07.2025

Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

10:48 05.07.2025

Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգ

Ամերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...

BACK_TO_TOP