23:59 27.01.2019
«Ռուսաստանն ագրեսիվ քայլեր է ձեռնարկում Վրաստանի դեմ: Բոլոր այդ ցավոտ մարտահրավերներին մեր պատասխանն է՝ Վրաստանում ժողովրդավարության ամրապնդում, կայուն տնտեսական զարգացման արագացում»: Այդ մասին Դավոսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Եվրասիան նոր գլոբալ համատեքստում» վերնագրով քննարկման ժամանակ Բախտաձեին հարցրել էին Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրման ճանապարհին Ռուսաստանի դերի մասին:
«Ցավոք, Ռուսաստանի կողմից դեռևս բռնազավթված է մեր տարածքների 20 տոկոսը: Ռուսաստանն ագրեսիվ քայլեր է ձեռնարկում Վրաստանի դեմ: Բոլոր այդ ցավոտ հարցերին մեր պատասխանն է՝ Վրասատնի ժողովրդավարության ամրապնդում և կայուն տնտեսական զարգացման արագացում: Երբ մենք խոսում ենք Վրաստանի՝ եվրոպական ընտանիքին անդամակցելու միջազգային ձգտումների մասին, նշում ենք, որ դա մեր քաղաքակիրթ ընտրությունն է և ոչ թե քաղաքաական, ինչպես դա նշեց վերլուծաբաններից մեկը: Եվ դա այն պատճառով, որ մեր արմատները եվրոպական են, մեր ապագա տեսլականը նույնպես եվրոպականն է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Միաժամանակ, վարչապետը կարծում է, որ Վրաստանի մուտքը Եվրամիություն բխում է տարածաշրջանի շահերից, քանի որ այն կդառնա ավելի կանխատեսելի ու կայուն:
«Տարածաշրջանը կայունության կարիք ունի: Նա ունի բոլոր տնտեսական նախադրյալները: Սակայն, եթե կայունության հետ կապված խնդիրներ կան, ապա ներդրողը չի մտնի ձեր երկիր: Կարծում եմ՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մեր ձգտումները տարածաշրջանի շահերին են ծառայում, քանի որ դա կօգնի տարածաշրջանին օգտագործել իր տնտեսական ներուժը»,- ասել Բախտաձեն:
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...
23:16 20.05.2025
Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ, որպեսզի թիմին դուրս բերի ծանր իրավիճակից, գրում է ESPN-ը: Պորտուգալացին ակումբի մարզաբազա է ժամանում առավոտյան 7-ին: Ամորիմը ակումբը մարզում է 2024 թվականի նոյեմբերից: Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ թիմը 39 միավորով 16-րդ տեղում է: Այդուհանդերձ, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, […] ...
23:08 20.05.2025
Ի՞նչ կապ ունի Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ գիտնականը Հայաստանի հետախուզության հետԱդրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրման է դատապարտել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին: Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը փորձել է հիմնավորումներ բերել՝ հղում անելով նրա և հայ գիտնականների միջև քննարկումներին: Թալիշների նկատմամբ բռնաճնշումները, ըստ էության, կապված են նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ թալիշների մոտ կարող է […] ...
22:56 20.05.2025
Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավորՄայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:40 20.05.2025
Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԸնթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում հիմնանորոգվող 6.2կմ տեղամասի տարբեր հատվածներում իրականացվում են հողային հանույթի և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ։ Կմ0+900-կմ1+800 հատվածում վերականգնվել է ճանապարհի հողայի պաստառը, և սկսվել է ճանապարհի ենթահիմքի՝ ավազակոպճային խառնուրդի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
22:26 20.05.2025
Ոչինչ որոշված չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասինԱրգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը: «Այս պահին Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերի դեմ խաղերի վերաբերյալ ոչինչ որոշված չէ։ Մեր ֆեդերացիան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդակցության բաժնի տնօրեն Նիկոլաս Նովելոն: ...