18:16 24.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ 25 մեղադրյալների մասով նախաքննությունը: Եվս 2-ի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ տևական ժամանակ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը, սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ:
Մասնավորապես՝ մինչ դատական վարույթում ձեռքբերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 5 փոստային բաժանմունքների փոստատարների ու ավագ օպերատորների հետ, պաշտոնեական դիրքն են օգտագործել: Պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու նպատակով, 2013 թվականի մայիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, առանց քաղաքացիներ գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում սոցիալապես անապահովության վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնելով, նրանք թվով 692 քաղաքացիների հաշվառել են ընտանեկան նպաստ համակարգի շահառուների ցանկում:
Դրա հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, ձևակերպվել են ապօրինի նպաստներ, իսկ գումարները` յուրացվել։
Քննությամբ ձեռքբերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, այդ հափշտակությունները կատարելիս, համագործակցել են «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:
Նպաստի գումարների հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական, ինչպես նաև ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների քանակը չբացահայտվելու անձնական այլ դրդումներից ելնելով՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները կեղծ ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անունների դիմաց ստորագրել են և նպաստի գումարները ստանալով՝ փոխանցել գործակալության աշխատակիցներին: Արդյունքում՝ փոստատարների և ավագ օպերատորների միջոցով յուրաքանչյուր ամիս առձեռն ստացվել ու խարդախության եղանակով հափշտակվել է ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 550 617.000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործով ձեռք բերված բավարար տվյալների համաձայն՝ 27 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 21-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:
Քրեական գործի շրջանակներում թվով 25 մեղադրյալներ վերականգնել են պետությանը պատճառված վնասը՝ 107.000.000 ՀՀ դրամի չափով։
Պետությանը պատճառված վնասի մնացած մասի՝ 443 617 000 ՀՀ դրամի հատուցումն ապահովելու նպատակով արգելանք է դրվել հետախուզման մեջ գտնվող գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի՝ շարժական, անշարժ գույքերի և բանկային հաշվեհամարների վրա:
Հիշեցնենք, որ Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա. Ղարաքեշիշյանի և առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում դեռևս 2018թ. հուլիսի 25-ին և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Նրանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Թվով 25 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:
23:16 20.05.2025
Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը21:00 20.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:16 20.05.2025
Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ, որպեսզի թիմին դուրս բերի ծանր իրավիճակից, գրում է ESPN-ը: Պորտուգալացին ակումբի մարզաբազա է ժամանում առավոտյան 7-ին: Ամորիմը ակումբը մարզում է 2024 թվականի նոյեմբերից: Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ թիմը 39 միավորով 16-րդ տեղում է: Այդուհանդերձ, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, […] ...
23:08 20.05.2025
Ի՞նչ կապ ունի Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ գիտնականը Հայաստանի հետախուզության հետԱդրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրման է դատապարտել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին: Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը փորձել է հիմնավորումներ բերել՝ հղում անելով նրա և հայ գիտնականների միջև քննարկումներին: Թալիշների նկատմամբ բռնաճնշումները, ըստ էության, կապված են նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ թալիշների մոտ կարող է […] ...
22:56 20.05.2025
Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավորՄայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...
22:40 20.05.2025
Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԸնթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում հիմնանորոգվող 6.2կմ տեղամասի տարբեր հատվածներում իրականացվում են հողային հանույթի և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ։ Կմ0+900-կմ1+800 հատվածում վերականգնվել է ճանապարհի հողայի պաստառը, և սկսվել է ճանապարհի ենթահիմքի՝ ավազակոպճային խառնուրդի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
22:26 20.05.2025
Ոչինչ որոշված չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասինԱրգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը: «Այս պահին Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերի դեմ խաղերի վերաբերյալ ոչինչ որոշված չէ։ Մեր ֆեդերացիան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդակցության բաժնի տնօրեն Նիկոլաս Նովելոն: ...
22:18 20.05.2025
Ի՞նչ կարող է փոխվել զինվորական ծառայության համակարգում. Հայկ Սարգսյանի հարցազրույցըԱԺ-ում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա քննարկումն այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում: Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց: Բայց ո՞րն է դրա էությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...