Զինդատախազության արձանագրած խախտումներով 2 մլրդ դրամ վնասից 700 մլն դրամը վերականգնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Զինդատախազության արձանագրած խախտումներով 2 մլրդ դրամ վնասից 700 մլն դրամը վերականգնվել է

18:37 25.01.2019

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2018թ․ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների կողմից իրականացվել է 391 ուսումնասիրություն, որոնցից 287 դեպքում կամ 73 տոկոսի պարագայում արձանագրվել են խախտումներ: Պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմում է 2.062.426.795 ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ նախորդող տարվա ընթացքում 2017 բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է  1.805.202.342 դրամ: 2018թ. ընթացքում վերականգնվել է 679.995.540 դրամը, որը 2,3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից (294.507.920 դրամ):

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետու ժամանակահատվածում ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հարուցվել է 58 քրեական գործ։

Հարկ է ընդգծել, որ միայն զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված 43 ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված 42 խախտման դեպքերով (2017թ.` 21) հայտնաբերվել է պետության գույքային շահերին պատճառված 1.803.945.459 դրամի վնաս, որը կազմում է հայտնաբերված վնասի չափի մոտ 90 տոկոսը: Դրանից վերականգնվել է 587.459.012 դրամը, որը կազմում է վերականգնված գումարի չափի 86 տոկոսը։

Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական գործառույթների իրականացմամբ  հայտնաբերված բոլոր այն դեպքերում, երբ առկա են եղել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու բավարար հիմքեր, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների դատախազները «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, մինչև հայց հարուցելը, պետական շահերին վնաս հասցրած սուբյեկտներին նախազգուշացրել են կամովին հատուցել վնասը:

Ներկայացվել է նման 94 նախազգուշացում, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 178.590.645 դրամի վնաս, որի 98 տոկոսը վերականգնվել է ԶԴ պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ներկայացված 12 նախազգուշացման արդյունքում։

2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը շարունակվում է, որոնց արդյունքները կհրապարակվեն հընթացս։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

BACK_TO_TOP