Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումներն առաջին անգամ եմ լսում. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումներն առաջին անգամ եմ լսում. Արմեն Սարգսյան

23:48 26.01.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջին անգամ լսել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումները: Հայ և արտասահմանյան  դասականների հայտնի ստեղծագործությունները սելու համար արժեր Գյումրի գալ: Այս կարծիքն է հայտնել նախագահը Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի 25-ամյա հոբելյանական համերգից հետո լրագրողների հետ զրույցում:

«Առաջին անգամ նվագախմբին  կենդանի կատարմամբ լսեցի, մինչ այս՝ ձայնագրություններով էի լսել: Սա ինձ ու տիկնոջս համար շատ գեղեցիկ օր էր, աշխատանքային օրվա ավարտից ու մեկ ու կես ժամ քշելուց հետո դու Գյումրիում ես, շատ հաճելի ժամանակ ես անցկացնում բարեկամների ու ընկերների հետ: Մի հոյակապ երեկո ես անցկացնում՝ շատ գեղեցիկ համերգ լսելով, կարծում եմ,  Հայաստանի բոլոր շրաջաններից մարդիկ պետք է գան մշակութային այս քաղաքը՝ համերգ լսելու ու թատրոն դիտելու»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը երեկ նշել է հիմնադրման 25-ամյակը: Գյումրիի դրամատիկական թատրոնում նվագախումբը դասական երաժշտության համերգային երեկո է կազմակերպել, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի նախագահը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Գյումրիի հետ իր սերտի կապի ու իր ապագա այցելությունների մասին: Նա Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբին մաղթել է մշակութային վերելք ու շեշտել, որ սիմֆոնիկը եզակի երաժշտական կոլեկտիվներից է, որի աշխատանքը կարևորվում է:

1988 թվականից հետո այն աղետյալ քաղաքում ստեղծված առաջին նվագախումբն էր, որը 1993 թվականին ստացավ պետական կարգավիճակ: Նվագախումբն իր գործունեությամբ նպաստում է Գյումրիում կատարողական արվեստի ավանդույթների պահպանմանն ու զարգացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

18:35 05.08.2025

Փրկարար ծառայությունն ամփոփում է հուլիս ամսին իրականացրած միջոցառումները

2025 թվականի հուլիս ամսին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել տարբեր ձևաչափերի ուսումնավարժություններ և պարապմունքներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը և համագործակցության ամրապնդմանը։ Կարևորելով օպերատիվ հրդեհաշիջումը և տարածքից մարդկանց անվտանգ տարհանման հմուտ կազմակերպումն ու արդյունավետ իրականացումը՝ Երևան քաղաքի, ինչպես նաև Կոտայքի, Շիրակի և […] ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

18:30 05.08.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է Ֆուչիկի փողոց 1-ին նրբ. հ 5/5 հասցեին կից ինքնակամ շինությունը, Դավթաշեն վարչական շրջանում ապամոնտաժվել է 1-ին թաղամասի հ. 32 շենքին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվել է Թոթովենցի փողոց […] ...

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

BACK_TO_TOP