20:12 31.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից՝ Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում: Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018 թ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և մեծ ոգևորությամբ են ընդունել ժողովրդավարական շարժման հաջողությունը, այն, որ Հայաստանի քաղաքացիները կարողացան խաղաղ ճանապարհով հասնել ժողովրդավարական փոփոխությունների:
«Դուք հույս եք ներշնչում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխարհում ժողովրդավարության զարգացման կողմնակից են», – դիմելով Նիկոլ Փաշինյանին` ասել է Քյոլնի քաղաքապետը:
Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին Ռեքերին գնահատականների համար և նշել, որ ուրախ է պաշտոնական այցի շրջանակում այցելել Քյոլնի քաղաքապետարան:
«Մեզ հաջողվեց խաղաղ ճանապարհով Հայաստանում հասնել ժողովրդավարական փոփոխությունների և իրականացնել մի գործընթաց, որը համատեղեց անհամատեղելի թվացողը: Այն մենք անվանեցինք հայկական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ այս փուլում ՀՀ կառավարության օրակարգում ժողովրդական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության փոխակերպելն է, որպեսզի ազատությունը մարդկանց նաև բարեկեցություն բերի: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է օտարերկրյա, այդ թվում` Գերմանիայից ներդրումների ներգրավման ուղղությամբ աշխատանքը:
Քյոլնի քաղաքապետն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին` նշելով, որ քաղաքն իր ներդրումն է ունեցել այդ գործում և ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ տեղադրվել է խաչքար: Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականության կարևորությունը և նշել, որ պետք է աշխատել համաշխարհային հիշողության քաղաքականության մշակման ուղղությամբ:
Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր է գնահատում 2016 թ. Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը:
«Մեզ համար Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն պատմական փաստի ճանաչման անհրաժեշտություն ունի, այլև մեծ կարևորություն՝ հետագա հնարավոր ցեղասպանությունները կանխելու տեսանկյունից: Ճշմարտությունը պիտի արձանագրվի դրա դատապարտելիությունն արձանագրելու համար: Նշեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր մաս է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գործընթացի առաջմղումը, և Հայաստանի Հանրապետությունն այդ գործընթացի ակտիվ մասնակից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրել է, որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության կանխարգելման» 3-րդ գլոբալ ֆորումը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել ՏՏ ոլորտում կապերի խորացումը` ողջունելով այսօր Քյոլնի և Հայաստանի համապատասխան համալսարանների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Վարչապետն անդրադարձել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը` նշելով, որ այն արդեն համաշխարհային բրենդ է դարձել. այդպիսի կենտրոններ արդեն գործում են Երևանում, Ստեփանակերտում, Փարիզում, նախատեսվում է բացել Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, քննարկվել է նաև Բեռլինում բացելու հարցը: Քյոլնի քաղաքապետը հետաքրքրական է համարել ՏՏ ոլորտում Հայաստանի զարգացման փորձը` նշելով, որ կդիտարկի Հայաստան այցելելու և տեղում ՀՀ տեխնոլոգիական առաջընթացին ծանոթանալու հնարավորությունը:
Հենրիետե Ռեքերը բարձր է գնահատել Քյոլնի հայ համայնքի (Գերմանիայի տարածքում ամենամեծ) դերակատարությունը քաղաքի զարգացման գործում և կարևորել այն հանգամանքը, որ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանը գտնվում է հենց Քյոլն քաղաքում: Նա կարևորել է այսօր Քյոլնի տեխնիկական համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և պատրաստակամություն հայտնել, դրանից զատ, այլ ուղղություններով ևս ընդլայնել կապերը:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Քյոլնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մշակութային ժառանգության պահպանման գործում և առաջարկել դիտարկել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի հետ գործակցության հաստատման հնարավորությունը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` երկրաշարժից տուժած Գյումրին մշակութային հարուստ ժառանգություն ունի, և այս ոլորտում Քյոլնի հետ փորձի փոխանակումը կարող է օգտակար լինել: Քյոլնի քաղաքապետը ողջունել է առաջարկությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել մանրամասները:
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է քաղաքապետարանի Պատվո հյուրերի գրքում: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Նորդրայն-Վեստֆալեն երկրամասի Եվրոպական և միջազգային հարցերի նախարար Շտեֆան Հոլթհոֆ-Փֆյորթների կողմից տրվել է պաշտոնական ճաշ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ շրջայց է կատարել Քյոլնի Մայր Տաճարում, ծանոթացել հոգևոր-մշակութային հռչակավոր կոթողի պատմությանը:
Հաջորդիվ նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
17:54 05.08.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...
17:45 05.08.2025
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրերՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...
17:34 05.08.2025
Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում ենՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփՀամայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...