19:44 02.02.2019
Մեկ ամիս առաջ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կարմիր գորգի աստղ դարձավ ոչ թե հայտնի դերասանուհիներից մեկը, այլ Fiji Water ընկերության ջուր մատուցող մոդելը՝ Քելլի Քաթբերտը:
Աղջիկը հայտնվել էր բոլոր հայտնի աստղերի նկարներում: Այդ մեկ երեկոյի ընթացքում Քելլին հայտնի դարձավ և դրանից հետո նրան սկսեցին հրավիրել բոլոր երեկոյան շոուներին ու հաղորդումներին:
Fiji Water ընկերությունը այդ ընթացքում որոշել է մոդելի փառքի դափնիները իրեն վերցնել և ավելի շատ եկամուտ ստանալ այդ ահռելի գովազդի ֆոնին: Ջրի բրենդը մարքեթինգային քայլ է մտածել և որպես բրենդի դեմք օգտագործել Քելլիի նկարը՝ տարբեր հաստատություններում տեղադրվել են մարդկային հասակին հասնող պաստառներ: Այս նախաձեռնությունը բոլորին է դուր եկել, բացի մոդելից:
Քելլին պնդում է, որ ընկերությունը իր նկարը օգտագործել է առանց իր համաձայնության և հիմա պատրաստվում է դատի տալ Fiji Water ընկերությանը:
The Blast պորտալում հրապարակված փաստաթղթերում նշված է, որ Քելլիին պատկերող գովազդային պաստառները փողոցներում սկսել են տարածվել հունվարի 7-ից՝ «Ոսկե գլոբուսին» հաջորդող օրը, իսկ մոդելի հետ ընկերությունն սկսել է համաձայնության գալ պաստառները տարածելուց երկու օր անց. այդ ընթացքում գովազդային արշավն արդեն ակտիվ իրականացվում էր:
Քելլի Քաթբերտը նաև պատմել է Fiji Water-ը փորձել է իրեն սիրաշահել՝ խոստանալով տարբեր նվերներ ու գումարային պարգևներ, ինչպես նաև ստիպել են ստորագրել կեղծ փաստաթղթեր, որոնց ստորագրման պահը տեսանկարահանվել է:
Մոդելի փաստաբանները պատմել են, որ ստորագրելուց քիչ անց Քելլին ոչնչացրել է ստորագրված փաստաթղթերը, որոնք իրականում համաձայնության մասին չեն եղել: Այդ բոլոր անախորժությունների ֆոնին Fiji Water-ը ոչ միայն չի դադարեցրել գովազդային արշավը, այլ ավելի ակտիվ է իրականացրել այն:
Հիմա աղջիկը ջրի բրենդից պահանջում է դադարեցնել գովազդային արշավը, հեռացնել բոլոր պաստառներն ու ֆինանսական փոխհատուցում տրամադրել:
Fiji Water-ը դատական հայցին հետևյալ մեկանբանությունն է տվել.
«Այս դատական հայցը ժամանակի անիմաստ կորուստ է: «Ոսկե Գլոբուսից» հետո մենք Քաթբերտի հետ կնքել ենք շատ լավ համաձայնագիր, որը նա շատ կոպիտ խախտել է: Մենք վստահ ենք, որ այս դատը հաղթելու ենք»,- ասել է ջրի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը:
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...