«Սպասուհու պատմությունները»` «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակակիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

«Սպասուհու պատմությունները»` «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակակիր

11:29 18.09.2017

Գիշերը Լոս Անջելոսում տեղի է ունեցել «Էմմի» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում շնորհում են հեռուստատեսային բնագավառում ձեռքբերումների համար: Մրցանակը կարող են ստանալ փրայմ թայմում եթեր գնացած շոուները, հեռուստասերիալները, մինի սերիալները, վավերագրական հաղորդաշարերը և այլն: Եթե անցած տարի «Էմմիի» բոլոր անվանակարգերում հաղթել էր հայտնի «Գահերի խաղը»,  ապա այս տարի էստաֆետը փոխանցել է «Սպասուհու պատմությունները» դրամատիկ հեռուստասերիալին: Սերիալը հաղթել է մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերում ՝ «Լավագույն դրամատիկ սերիալ»,  «Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի»՝ Էլիզաբեթ Մոսս և «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ էնն Դաուդ:

Էլիզաբեթ Մոսսը «Սպասուհու պատմությունները» հեռուստասերիալում



Էնն Դաուդը «Սպասուհու պատմությունները» հեռուստասերիալում


«Սպասուհու պատմությունները» կանադացի գրող Մարգարեթ Էթվուդի համանուն հակաուտոպիստական վեպի էկրանավորումն է: Սերիալում ներկայացվում է տոտալիտար հասարակության ապագան, որտեղ մարդկանց գլխավոր խնդիրը  չբերությունն է: Փոխնակ մայրերը դառնում են հարուստ ընտանիքների սեփականությունը և նրանց գլխավոր խնդիրն է այդ ընտանքին զավակներ պարգևելը: Այս հեռուստասերիալը միանգամից մեծ աղմուկ բարձրացրեց և հասարակական քննարկման թեմա դարձավ: Իր վարկանիշով գերազանցեց այնպիսի հայտնի սերիալների, ինչպիսիք են «Վայրի արևմուտքի աշխարհը», «Խաղաքարտերի տնակը», «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալններն են:  Իրավիճակն այլ է կատակերգություն ժանրում: Երրորդ տարին անընդմեջ լավագույն կատակերգական սերիալ անվանակարգում հաղթում է «Փոխնախագահ» հեռուստասերիալը, որը քաղաքական երգիծանքի ժանրում է և պատմում է ԱՄՆ փոխնախագահի «լուրջ» գործերի մասին:

«Փոխնախագահ» հեռուստասերիալի պոստերը


«Լավագույն մինի սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մեծ փոքր սուտը», որտեղ գլխավոր դերերը մարմնավորում են Նիկոլ Քիդմանը, Ռիզ Ուիթերսփունը և Շեյլին Վուդլին: Նիկոլ Քիդմանը, որը ժամանակին այս դերի համար հրաժարվել էր ֆիլմային  լուրջ առաջարկներից, հաղթել է «Մինի սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Նիկոլ Քիդման

«Մեծ փոքր սուտ» մինի սերիալի դերասանական կազմը:


Քաղաքականությունը, մասնավորապես Դոնալդ Թրամփն ամենուր է: Ալեք Բոլդուինը «Էմմի» է ստացել «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում» հեռուստաշոուում ԱՄՆ նախագահի ծաղրանմանության համար.

«Հավանաբար ես պետք ասեմ, որ այս էմմին ձերն է պարոն նախագահ»,-  մրցանակը ստանալիս կատակել է Բոլդուինը:

Նույն շոուում Հիլարի Քլինթոնի պարոդիայի համար մրցանակ է ստացել Քեյթ Մաքինոնը: 

Քեյթ Մաքինոնը և Ալեք Բոլդուինը «Շաբաթ երեկոն ուղիղ եթերում» (Saturday night live)  հեռուստաշոուում



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP