«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում աուդիտ կանցկացվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+36.09 oC

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում աուդիտ կանցկացվի

18:16 08.02.2019

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամում աուդիտ կանցկացվի: Այս մասին որոշում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կայացրել է երեկվա նիստում: Իսկ որոշման համար հիմք է ծառայել այն իրավիճակը, որն ստեղծվել է հիմնադրամի ներկայիս ու նախկին տնօրենների միջև:

Հիշեցնենք` օրեր առաջ հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը հայտարարել էր, որ 2017 թվականին նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը հոգաբարձուների խորհրդին կեղծ հաշվետվություն է ներկայացրել, ինչը, ըստ նրա, ֆինանսական չարաշահումների ապացույց է: Մհեր Խաչատրյանը ներկայացրել էր, որ նախկին տնօրենը աշխատավարձ է հաշվետվությունում ներկայացրել, մինչդեռ հիմնադրամը աշխատակից չի ունեցել, իսկ նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը, իր հերթին,  հայտարարել է, որ հիմնադրամի ներկայիս տնօրենը զրպարտում է:

Հոգաբարձուների խորհուրդը հարցը քննարկել է և որոշում կայացրել բոլոր հարցերի պատասխանները ստանալ աուդիտից հետո:

«Հոգաբարձուների խորհուրդը որոշել է աուդիտի անցկացման համար մրցույթ հայտարարել, որին կմասնակցեն միջազգային լիցենզիա ունեցող կազմակերպությունները: Հոգաբարձուների խորհուրդը կորոշի, թե որ աուդիտորական կազմակերպությունը կպատվիրի աուդիտը: Երբ աուդիտորական կազմակերպությունը կտա եզրակացություն, այդ եզրակացության հիման վրա արդեն հոգաբարձուները հայտարարությամբ հանդես կգան: Լինելու է ոչ թե տարեկան, այլ ընդհանուր աուդիտ: Հոգաբարձուների խորհուրդը նաև որոշում է կայացրել, որ մինչ աուդիտի արդյունքների պարզ դառնալը խորհրդի բոլոր անդամները զերծ են մնալու ստեղծված իրավիճակի շուրջ ցանկացած գնահատականից»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը:

Նշենք, որ հիմնադրամը Գյումրիում գործում է 2015 թվականից: Իսկ տնօրենը նաև բնակբաշխման և տնակների ապամոնտաժման  գործընթացներում կոռուպցիոն ռիսկեր պարունակող բացահայտումներ էր արել:

Այդ փաստերն ուսումնասիրում է Շիրակի մարզի դատախազությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է կաթողիկոսական տեղապահ. Փաշինյան

18:04 23.07.2025

Կտրիճ Ներսիսյանից ազատում ենք Վեհարանը, որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է կաթողիկոսական տեղապահ. Փաշինյան

Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգևոր օրակարգ է, մեր Եկեղեցին, և Եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որովհետև դժվար, եթե չասենք՝ անհնար է Հովհաննես Թումանյանի երազած և պատգամած հանրային-բարոյական նշաձողը, այն է՝ «ազնիվ […] ...

SHANTNEWS

18:00 23.07.2025

SHANTNEWS

Զելենսկու գրասենյակի ղեկավարը պատմել է Թուրքիա կատարած այցի մասին

17:53 23.07.2025

Զելենսկու գրասենյակի ղեկավարը պատմել է Թուրքիա կատարած այցի մասին

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ այցելել է նաև Թուրքիա և հանդիպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Չորեքշաբթի օրը ավելի վաղ Անկարա էր ժամանել ուկրաինական պատվիրակությունը։ Ըստ մի շարք ուկրաինական լրատվամիջոցների՝ պաշտոնյաները հանդիպել են Էրդողանի հետ։ «Ժամանեցի Անկարա և կարևոր հանդիպում ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», – ասվում է […] ...

Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը

17:47 23.07.2025

Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձել համագործակցության հետագա խորացման հնարավորություններին առնչվող հարցերի՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ […] ...

Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

17:41 23.07.2025

Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովանը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Զրինսկիին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը այս խաղում գոլի և գոլային փոխանցման հեինակ է դարձել։ «Սլովանի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: ...

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ

17:30 23.07.2025

Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքի պետի տեղակալը: Միաժամանակ վստահեցրել է, որ 300․000 ՀՀ […] ...

BACK_TO_TOP