13:07 09.02.2019
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հնդկաստանի 4 քաղաքացիներ, որոնք Հայաստանում հայտնվել էին ծանր վիճակի մեջ հնդկական զբոսաշրջային գործակալության խարդախության հետևանքով, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան:
«Փենջաբից Հնդկաստանի 4 քաղաքացիներ, որոնք Հայաստանում հայտնվել էին ծանր վիճակում, այսօր ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- գրված է դեսպանատան գրառման մեջ:
Four Indian citizens from Punjab who were stranded in Armenia have been sent back to India today. @SushmaSwaraj @MEAIndia
— India in Armenia & Georgia (@IndiainArmenia) February 8, 2019
Խնդրին նաև անդրադարձել է Փենջաբ նահանգի ղեկավար Ամարինդեր Սինխը: Նա տեղի ոստիկանությանը հանձնարարել է հետևել հետաքննության ընթացքին: Նա նաև նշել է, որ այդ գործով 5 մեղադրյալներից 2-ն արդեն ձերբակալվել է:
Ավելի վաղ հնդկական Hindustan times-ը «5 օր ոչինչ չեն կերել» վերնագրով հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ դժվարին կացության մեջ հայտնված Հնդկաստանի քաղաքացիները համացանցում տեղադրել էին տեսանյութ` պնդելով, թե 5 օր է` հաց չեն կերել, իսկ տանտերը սպառնում է նրանց տնից դուրս գալ:
Հնդկաստանի քաղաքացիները իրենց տեսանյութում դիմել էին Հնդկաստանի խորհրդարանի պատգամավորին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել զբոսաշրջային գործակալների նկատմամբ:
Հնդկական լրատվամիջոցը նաև նշել է, որ Հնդկաստանի քաղաքացիները Հայաստանում են հայտնվել հնդկական գործակալության կողմից տրամադրված աշխատանքային վիզայի միջոցով, սակայն նրանց այդպես էլ չէր հաջողվել Հայաստանում աշխատանք գտնել:
14:32 22.08.2025
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ12:17 23.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446․5 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.71 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ: ...
11:55 23.08.2025
Չարենցի փողոցում կատարված սպանությունը բացահայտվել է․ մեկ անձ ձերբակալվել էՕգոստոսի 16-ին` գիշերվա ժամը 2.39-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Չարենցի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իրենց բակում արնաքամվող քաղաքացի կա։ Րոպեներ անց արդեն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը հրազենային վիրավորման կանչով մեկնել է Չարենցի փողոց։ Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրազենային […] ...
11:40 23.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 16.00-ից 19.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
11:00 23.08.2025
Կամչատկայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 5.8 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 268 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 64.2 կմ խորության վրա։ Ավերածությունների և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
10:53 23.08.2025
ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՕգոստոսի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր […] ...