Գյումրիում մեկնարկեց Եվրամիության երիտասարդական նոր ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    384.03
  • RUBLE
    4.80
  • 443.29
WEATHER
+40.09 oC

Գյումրիում մեկնարկեց Եվրամիության երիտասարդական նոր ծրագիրը

21:28 09.02.2019

Այսօր Գյումրիում ազդարարվել է «EU at LOFT in Gyumri»  երիտասարդական ծրագրի մեկնարկը, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին և ավելի իրազեկելու եվրոպական միության անդամ երկրների մշակույթին: Ծրագրի հանդիսավոր բացման միջոցառմանը ներկա են գտնվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու երիտասարդներ:

«EU at LOFT in Gyumri» ծրագրի ընթացքում Գյումրիում կազմակերպվելու են ԵՄ անդամ 11 երկրների՝ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային,Լեհաստանին, Լատվիային, Շվեդիային, Հունաստանին, Բուլղարիային, Ռումինիային, Իտալիային և Չեխիային նվիրված  դասախոսություններ, հանդիպումներ ու քննարկումներ՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ:

Իր բացման խոսքում Պյոտր Սվիտալսկին նշել է,որ  9000 եվրո արժողությամբ ծրագիրը իրականացվում է հենց Գյումրիում, քանի որ այստեղ մեծ պոտենցիալ կա:

«Գյումրին ամենաեվրոպամետ քաղաքն է ու միակը, որտեղ կա «Եվրոպա»-ի հրապարակ: Մենք Ամասիայում բրդի վերամշակման գործարանից և Աշոցքում ձմեռային դահուկուղուց բացի՝ Գյումրիում և Շիրակի մարզում դեռ շատ ծրագրեր ենք իրականացնելու, ցանկանում եմ, որ մեզ լավ ու հեռատեսական ծրագրեր ներկայացնեն, մենք դրանք կքննարկենք ու անպայման կֆինանսավորենք: Շիրակի մարզում մեր առաջնային ու ամենակարևոր խնդիրը  նոր աշխատատեղեր ստեղծելն է, գյուղատնտեսությանն ու զբոսաշրջությանը առնչվող գաղափարներից բացի՝ մենք ցանկանում ենք իրականացնել նաև ստեղծարար արդյունաբերությանն ու IT ոլորտների զարգացման ծրագրեր», – նշել է ԵՄ դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին նաև հայտնել է,որ 3 տարի անց  Գյումրիում կհիմնեն Եվրոպայի տուն,որինախապատրաստական աշխատանքները արդեն սկսված են:

«EU at LOFT in Gyumri» երիտասարդական ծրագրի տևողությունը 8 ամիս է, այդ ընթացքում Գյումրիում կկազմակերպվեն ազգային խոհանոցների վարպետության դասեր, Ազգային երգ ու պարի ուսուցում, թատերական ներկայացումներ, թեմատիկ ցուցահանդեսներ ու  անդամ 11 երկրներին նվիրված միջոցառումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 05.08.2025

SHANTNEWS

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

17:54 05.08.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 16-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-4, 7-6 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Կիսաեզրափակչում 29-ամյա Խաչանովի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է, որը քառորդ եզրափակչում 6-7, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող Ալեքսեյ Պոպիրինի նկատմամբ: ...

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

17:45 05.08.2025

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով ներնետված արգելված իրեր

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։ Արդյունքում՝ մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է մետաղյա կախիչով ամրացված պլաստմասե տարա, որը հիմնարկի տարածք ներնետվել էր անօդաչու թռչող սարքի միջոցով։ Տարայում առկա են եղել բջջային հեռախոս և 2 USB լար։ Դեպքի […] ...

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

17:34 05.08.2025

Տարածքային կառավարման, սահմանամերձ համայնքներում բնակարանային ապահովման ծրագրերն օրենսդրական աշխատանքների առանցքում են

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի ընթացքում գումարել է 6 հերթական, 1 արտահերթ նիստ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

17:21 05.08.2025

57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շնող գյուղի 57-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում: Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 83 թուփ: 57-ամյա տղամարդը խոստովանել է, որ կանեփն ինքն է աճեցրել։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

17:11 05.08.2025

Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...

BACK_TO_TOP