23:48 13.02.2019
Վրաստանի նախկին նախագահի և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական հանդիպոմը Եվրոպայում բնակվող վրացի ներգաղթյալների հետ կկայանա մարտի 3-ին Իտալիայում: Նա գոհ է նախորդ շաբաթ բելգիական Լիեժ քաղաքում հայրենակիցների հետ կայացած հանդիպումից՝ նշելով, որ տարբեր երկրներից հանդիպմանը մասնակցելու էին եկել 800 ներգաղթյալներ:
«Ես զարմացած էի, թե որքան մարդ է եկել Լիեժ: Ինձ ծիծաղելի է թվում, երբ ասում են, թե դահլիճում դատարկ տեղեր են եղել: Սա պարզապես ծիծաղելի է: Աշխարհի տարբեր շրջաններից 800 մարդ էր եկել, հավաքվել: Ցանկանում եմ ներողություն խնդրել այդ մարդկանցից այն բանի համար, որ երկխոսությունը չի կայացել Իվանիշվիլիի արարքի պատճառով: Նա Եվրոպայի կենտրոնում մի բան է արել, որ ո՛չ Պուտինի, ո՛չ Յանուկովիչի, ո՛չ էլ մյուս դիկտատորների մտքով անգամ չէր անցնի. նրանք երբեք մարդկանց ահաբեկելու նպատակով չէին ուղարկի մարտիկների, խուլիգանների ու սադրիչների: Անվտանգության սպաները պաշտոնապես ժամանել էին Բելգիա՝ լրտեսելու համար»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում:
«Մարտի 3-ին Իտալիայում ծրագրում ենք լավ հանդիպում, որտեղ մենք հատուկ միջոցներ կձեռնարկենք: Այնտեղ խոսքով ելույթ կունենամ ոչ միայն ես։ Անհնար է պատկերացնել, թե ինչ էր կատարվում Լիեժում: Ինչ մարդիկ էին բերել և ինչի՞ նման էին նրանք: Նրանց խորովածներ էին բաժանել: Կանանց զուգարանում թաքնվել էին մի քանի հաղթանդամ մարտիկներ, որոնք անկարգություններ էին հրահրում: Իվանիշվիլին ասում էր , թե կզարմացնի Եվրոոպան:Նա բացարձակապես հիվանդ է, և անհնար է, որ մենք չհաղթենք…Մենք գիտենք՝ ինչ ենք անում: Մարտի 3-ին մենք սպասում ենք ձեզ Իտալիայում: Այնտեղ իսկապես ես կլսեմ Ձեզ և ոչ թե՝ հակառակը»,- ասել է Սաակաշվիլին:
13:39 06.06.2025
Մեր ժամանակների 15 ամենամեծ բնապահպանական խնդիրները13:39 06.06.2025
Մեր ժամանակների 15 ամենամեծ բնապահպանական խնդիրները«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել մեր ժամանակների 15 ամենամեծ բնապահպանական խնդիրների մասին: Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ բնապահպանական ճգնաժամերը հետևանքներ են թողնում մեր առողջության, կենսամիջավայրինու ապագայի վրա։ Ահա այն հիմնական խնդիրները, որոնց լուծումը դարձել է այս սերնդի հրատապ օրակարգ։ Կլիմայի փոփոխություն Մթնոլորտում ջերմոցային գազերի աճը հանգեցնում է գլոբալ տաքացման, […] ...
13:28 06.06.2025
«Չայնիի» ոլորաններում բախվել են «BMW»-ն ու «Mazda» մակնիշի բեռնատարըՀունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Վահե Ս.-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Արկադի Ռ.-ի վարած «Mazda» մակնիշի բեռնատարին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության […] ...
13:17 06.06.2025
ՆԳՆ ՓԾ-ն և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրՀունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը […] ...
13:09 06.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նահանգապետերի պատվիրակությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետեր Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, ովքեր Հայաստան էին ժամանել մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին: Այս մասին հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությանը […] ...
13:02 06.06.2025
Մադուրո. Թրամփին խաբում են և թունավորում Վենեսուելայի նկատմամբ ատելությամբԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաբում և թունավորում են Վենեսուելայի և վենեսուելացի միգրանտների նկատմամբ ատելությամբ։ Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ դիմելով Սպիտակ տան ղեկավարին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, թույլ մի՛ տուր, որ թունավորվես Վենեսուելայի նկատմամբ ատելությամբ, դու ամեն օր թունավորվում ես ստերով», – ասել է Մադուրոն՝ դիմելով […] ...
12:56 06.06.2025
Սպիտակ տուն. ԱՄՆ-ը հետաքրքրված է Չինաստանով և նրա շուկայովՎաշինգտոնը հետաքրքրված է Չինաստանի և նրա շուկայի հետ տնտեսական կապերի պահպանմամբ, հինգշաբթի օրը Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև հեռախոսազրույցը։ «Ինչպես արդեն այսօր ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դա լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր։ Թրամփը միշտ հարգալից հարաբերություններ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի […] ...