Բաքվից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+26.09 oC

Բաքվից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

21:13 13.02.2019

Հայաստանի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին այսօր արձագանքել են Բաքվից։ Փաշինյանի խոսքերը վերաբերում էին նրան, որ Երևանի այն պահանջին, որ Ստեփանակերտը միանա բանակցություններին, Բաքուն չի կարող հակադարձել, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին ներգրավելու պահանջով։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, արձագանքելով այս հայտարարությանը, ասել է, որ Փաշինյանը մի կողմից խոսում է խաղաղության հաստատման համար բարենպաստ պայմանների հաստատման մասին, մյուս կողմից` փորձում է փոխել բանակցությունների ձևաչափն ու ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում։

Ադրբեջանական կողմը, սակայն, սրանով դիմում է մոլորեցնող մեթոդի, որովհետև բանակցություններին Արցախի միանալը սպառնալիք և ագրեսիվ հռետորաբանություն չէ, ըստ այդմ՝ հայկական կողմի քայլերում հակասություն չկա։ Արցախի՝ բանակցություններին միանալու հիմնավորումը, ըստ Փաշինյանի, այն է, որ Արցախի ժողովուրդը չի ընտրում ՀՀ իշխանություններին, և ՀՀ վարչապետը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, իսկ, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, ու բանակցություններում նրանց շահերը ներկայացնում է Ադրբեջանի նախագահը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

15:10 06.06.2025

Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել։ «Ուժեղ կարկուտ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

15:00 06.06.2025

SHANTNEWS

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցասրահը վերանորոգվել է և համալրվել նոր ցուցանմուշներով

14:54 06.06.2025

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցասրահը վերանորոգվել է և համալրվել նոր ցուցանմուշներով

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը վերազինվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ. վերանորոգվել է թանգարանի ցուցասրահը, որը համալրվել է նոր ցուցանմուշներով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Կրթական ծրագրերն էլ ուշադրության կենտրոնում են․ «Թագուհի նանը» ծրագրի իրականացման նպատակով թանգարանը համալրվել է հայկական տարազներով, իսկ ներկայում կազմվում է Խաչատուր Աբովյանի նամակների հատընտիրը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ը

14:48 06.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ը

Բացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու թմրամիջոց […] ...

Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններում հնագիտական պեղումներ են ընթանում

14:39 06.06.2025

Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններում հնագիտական պեղումներ են ընթանում

Հնագիտական պեղումների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հնագետների խումբը ներկայում պեղումներ է սկսել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վաղքրիստոնեական Սբ Աստվածածին եկեղեցում: Ընթացող […] ...

Քննարկվում են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները

14:25 06.06.2025

Քննարկվում են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելությանը, որը Հայաստանում է՝ քննարկելու Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Նշենք, որ Ասիական զարգացման բանկը 236 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի շինարարությունը։ Այն ունենալու է մոտ 27կմ երկարություն՝ ներառյալ մի քանի թունելներ ու կամուրջներ։ […] ...

BACK_TO_TOP