14:38 16.02.2019
Մինչև 2019թ. վերջը Շիրակի մարզում դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներ այլևս չեն լինի: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Նորանշանակ մարզպետն իր անելիքների առաջնահերթություններում նաև հանրակրթական ոլորտի խնդիրներն է առանձնացրել:
Ըստ նրա` հանրակրթական դպրոցներում խնդիրները շատ են, բայց առաջնայինը դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներում ջեռուցման այլ տարբերակի անցում կատարելն է: Սա վերաբերում է Շիրակի մարզի գյուղերի դպրոցներին, որտեղ աշակերտները քիչ են, ֆինանսավորումը չի բավականացնում լոկալ ջեռուցում ունենալու համար, նաև շենքային պայմանները նման հնարավորություն չեն տալիս:
«Ամեն ինչ պետք է անել Շիրակի մարզում դիզվառելիքով ջեռուցվող դպրոցներ չունենալու համար: Այժմ մարզում 18 դպրոց կա, որոնք ջեռուցվում են դիզվառելիքով: Պետք է փորձենք ջեռուցման էներգաարդյունավետ միջոցներ գտնել: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ստացել է հրահանգ` գնահատել կարիքները, գնահատել իրավիճակը, գնահատել ամբողջ աշխատանքային սպեկտրը և արժեքը, թե ինչքան կարժենա այդ ամենը: Փորձելու ենք հրատապ խնդիրների ծրագրով հարցը լուծել: Հակառակ պարագայում մենք ուսումնական պրոցեսի ընթացքում երեխաների համար նույնիսկ տարրական սանիտարական նորմերն ապահովելու հարցում լուրջ խնդիրներ կունենանք: Ճիշտ է, հանրակրթության ոլորտում շատ խնդիրներ կա, բայց այս մեկը փորձելու ենք լուծել, որ 2019թ. ձմռանը հեղուկ վառելիքով ջեռուցվող դպրոցներ չունենանք»,- ասել է Շիրակի մարզպետը:
Հեղուկ վառելիքով ջեռուցվող գյուղական դպրոցները նաև վթարային են, որոնք, սակայն, դպրոցաշինության ծրագրերում չեն ընդգրկվել:
17:53 23.07.2025
Զելենսկու գրասենյակի ղեկավարը պատմել է Թուրքիա կատարած այցի մասինՎլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ այցելել է նաև Թուրքիա և հանդիպել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Չորեքշաբթի օրը ավելի վաղ Անկարա էր ժամանել ուկրաինական պատվիրակությունը։ Ըստ մի շարք ուկրաինական լրատվամիջոցների՝ պաշտոնյաները հանդիպել են Էրդողանի հետ։ «Ժամանեցի Անկարա և կարևոր հանդիպում ունեցա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», – ասվում է […] ...
17:47 23.07.2025
Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացներում առկա իրավիճակըՀուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, անդրադարձել համագործակցության հետագա խորացման հնարավորություններին առնչվող հարցերի՝ կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Չեռնոգորիայի ԱԳ […] ...
17:41 23.07.2025
Տիգրան Բարսեղյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Սլովանը» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Զրինսկիին»: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը այս խաղում գոլի և գոլային փոխանցման հեինակ է դարձել։ «Սլովանի» մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղի տեսությունը: ...
17:30 23.07.2025
Անձը մեղադրվում է կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Աբովյան քաղաքի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալու ցանկության մասին, հանդիպել է վերջինիս հետ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներկայացրել այն մասին, թե իբր հանդիսանում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աբովյանի հաշվառման-քննական բաժանմունքի պետի տեղակալը: Միաժամանակ վստահեցրել է, որ 300․000 ՀՀ […] ...
17:17 23.07.2025
Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչը 11։30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, իսկ ժամը 12:00-ից մինչը 12։30-ն ընկած ժամանակահատվածում Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
17:05 23.07.2025
Պարեկային ծառայությունը համալրվում է․ ևս 127 պարեկ ծառայություն կիրականացնի Երևանում և մարզերումՆԳՆ բարեփոխումների շրջանակում շարունակվում է Պարեկային ծառայության համալրումը նոր որակավորում ստացած կադրերով։ ՆԳՆ կրթահամալիրում 127 սովորող կանցնի «պարեկ» որակավորմամբ ուսումնական ծրագիրը. նրանցից 95-ը քաղաքացիական անձինք են, 32-ը՝ ոստիկանության ծառայողներ։ Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով թափուր տեղերի գերակշիռ մասն այս անգամ ևս հատկացվել էր կին դիմորդներին․ 20 կին կհամալրի Պարեկային ծառայության շարքերը։ Ոստիկանության ծառայողի երդման […] ...