Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծրագրով նախատեսված թեքահարթակների կառուցման բնութագրերում մանրամասն բնութագրվել են բոլոր չափորոշիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Երևանի քաղաքապետարանի բյուջեի ծրագրով նախատեսված թեքահարթակների կառուցման բնութագրերում մանրամասն բնութագրվել են բոլոր չափորոշիչները

14:33 20.02.2019

Քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվեց Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումներ: Քննարկումներին մասնակցում էին նաև երեք քաղաքացիներ: Նրանցից մեկը հարց բարձրացրեց թեքահարթակների անհարմարության և շինարարական աշխատանքների անփութության մասին:

«Աշխատանքները, որոնք կատարվում են քաղաքապետարանի կողմից, նկատելի են, հաճելի է, բայց ես կփորձեի մի փոքր ճշգրտում մտցնել աշխատանքների մեջ: Խոսքս վերաբերում է թեքահարթակների խնդրին: Օրինակ` Բարեկամության մետրոյի հատվածում կա թեքահարթակ, բայց անհնար է օգտագործել, խնդրում եմ անպայման մեր աշխատանքների մեջ անփույթ չլինել, դա պարտադիր է, քանի որ դա ձևավորում է մշակույթ: Ես ներկայացրել էի ծրագիր՝ «Երևանի կենցաղային անվտանգության ապահովում: Վե´րջ փնթիությանը և իմիջիայլոցությանը»: Մեր գործողություններում չպետք է լինի մի բան, որ ուղղակի անում ենք: Անում ենք, որ նորից չվերադառնանք արվածին»,- ասաց քաղաքացի Վահե Գարոյանը:

Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը արձագանքեց` նշելով, որ թեքահարթակների խնդրին քաջածանոթ են:

«Նաև գիտենք, որ շատ դեպքերում թեքահարթակների ստորին մասը ավելի բարձր է, քան սահմանված եզրաքարի բարձրությունը, որ դրանցով երթևեկելը շատ դժվար է, որ դրանց թեքությունը սահմանված նորմերից ավելի բարձր է: Մենք այս տարվա թեքահարթակների կառուցման բնութագրերում մանրամասն բնութագրել ենք, թե ինչպիսի անկյան տակ պետք է կառուցված լինեն և փողոցի ասֆալտբետոնե ծածկից ինչ բարձրություն պետք է ունենա դրանց ստորին մասը: Մի խոսքով, այս ամենը ճշգրտված է, կարող եք շինարարական վարչությունից կամ հայտարարված գնման մրցույթներից ու բնութագրերից դրանց ծանոթանալ: Եթե կան ավելի նեղ մասնագիտական չափորոշիչներ, որ կարող եք տրամադրել, և եթե պարզենք, որ մենք դրանք հաշվի չենք առել, սիրով  հաշվի կառնենք մյուս բնութագրերում»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Անդրադառնալով կենցաղային անվտանգությանը` Հայկ Սարգսյանը նշեց, որ այս հարցի շուրջ օրերս հանդիպում են ունեցել շինարարական կազմակերպությունների հետ:

«Մենք հանդիպում ունեցանք բոլոր շինարարական ընկերությունների ղեկավարների հետ, համենայն դեպս, բոլորը հրավիրված էին: Գրեթե 20-25 մասնակից կար այդ հանդիպմանը և նրանց առաջ դրվեց այդ հարցը` շինարարական աշխատանքների փնթիությունը, անավարտությունը, անկատարությունը: Այս բոլոր խնդիրներն ունեն օբյեկտիվ պատճառներ և ամեն ինչ հնարավոր է կարգավորել, եթե գնումների և մյուս օրենսդրությունները մեզ ավելի լայն  հնարավորություն տան դրանց նկատմամբ պահանջներն ու ընդունման ակտերը խստացնել»,- պատասխանեց Հայկ Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

10:25 05.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

BACK_TO_TOP