Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կաշառք վերցնում են. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կաշառք վերցնում են. Նիկոլ Փաշինյան

13:12 21.02.2019

ՀՀ կառավարության փետրվարի 21-ի նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագիծը:

Ծրագիրը ներկայացնելով՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի Հանրապետությանն է հատկացվում 31 մլն 250 եվրո ընդհանուր արժեքով դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվելու է 72 ամիս տևող ժամանակահատվածում, այն կոչվում է «Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիր»:

Խաչատրյանն ասաց, որ դրամաշնորհով նախատեսված են Շիրակ, Լոռի, Տավուշ մարզերում իրականացվող տարբեր ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանմանը, պետք է աջակցություն ցուցաբերվի վենչուրային ընկերություններին, որ տարածքային բնորոշ խնդիրների լուծում կտան, թափ կհաղորդվի աճի պոտենցիալ ունեցող փոքր ձեռնարկություններին: Նախարարը կարևորեց, որ ստեղծվի միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների միջոցով այդ տարածքում տնտեսական զարգացումների վրա ազդեցությունն ավելացնելու համար: Նա ասաց՝ որոշ առանձնահատկություն ունեն Շիրակի մարզում իրականացվող միջոցառումները, այն է՝ դրանք ձմեռային մարզական հաստատություն հիմնելու, գյուղատնտեսության ոլորտում տեղական և միջազգային մակարդակում մրցունակ ընկերություն ստեղծելու հատուկ շեշտադրումներ պետք է ունենան, նաև դրամաշնորհներ կհատկացվեն «Հորիզոն 20-20» հետազոտական և նորարար շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության համար տարեկան անդամակցության վճարների 50 տոկոսի չափով օժանդակություն: Ծրագրի իրականացման պատասխանատուներն են Ավստրիական զարգացման գործակալությունը, ՎԶԵԲ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ հերթական անգամ քննարկում են խոշոր դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նախագիծ: Նա հիշեցրեց՝ նման խոշոր դրամաշնորհ էլի ենք ստացել, առաջիկայում նորից կստանանք: Վարչապետն արձանագրեց՝ ըստ էության աստղաբաշխական թվեր են ստանում, և եթե ապահովեն գումարների արդյունավետ ծախսումը, չի կարող արդյունք չունենալ, ՀՀ քաղաքացին չի կարող իր վրա կոնկրետ արդյունք չզգալ, սակայն պետք է 100 տոկոսանոց երաշխիք ստեղծել, որ վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվում են նպատակային:

«Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է՝ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ բան գողանում է»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ չեն կարող այսպիսի գումարներ մտնել երկիր, և ոչինչ չփոխվի, իսկ կառավարության ներկայացուցիչներին նա ասաց՝ ոչ մի վայրկյան պետք է զգոնությունը չթուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ժամանակ:

«Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կաշառք վերցնում են: Այն, որ ժամանակ առ ժամանակ կոնկրետ փաստով ձերբակալություններ ենք ունենում, դրա ապացույցն է: Եթե կա այդ երևույթը, պետք է ոչ թե ամիսը մեկ-երկու այդպիսի ձերբակալություն ունենան, այլ 10, 20 և ավելի պիտի լինեն դրանք: Կապ չունի՝ գործող պաշտոնյա է, թե ոչ, թե որ կուսակցությունից է, իմ ընտանիքի անդամ է, թե հարևանի ընտանիքի անդամ: Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը, հակառակ դեպքում այս գումարները վերցնում ենք, ի՞նչ ենք անում: Այս թեմայով աշխատանքային քննարկումներ ունենում ենք և էլի կունենանք, բայց հստակ պետք է գիտակցենք սա»,- ասաց նա:

Խաչատրյանը վստահեցրեց՝ այն, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, ՎԶԵԲ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը լինելու են ծրագրի հիմնական իրականացնողները, նշանակում է՝ ԵՄ կողմից զգալի երաշխիքներ են ստեղծվում, որ այստեղ այդ երևույթները պետք է նվազագույն մակարդակի լինեն:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ոչ թե տարածքային զարգացման ծրագիր պետք է կազմել, այլ պետք է ունենալ հստակ ծրագիր, և այս դրամաշնորհն ուղղակի տեղակայեն այդտեղ, այս դեպքում էլի շահեկան վիճակում կհայտնվեն: Նա ընդգծեց՝ ենթադրվում է, որ ծրագիրն արդեն մշակվել է, ինչը նշանակում է, որ խորհրդատվական կոնտենտը կնվազի:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էլ հիշեցրեց՝ «Հորիզոն 20-20»-ը հաջորդ տարի ավարտվում է, ապա նկատեց՝ գուցե ծրագրում պետք է ավելացվի հաջորդ տարվանը, ասաց, որ հաջորդ տարի «Հորիզոն 20-20»-ը շարունակություն է ունենալու այլ անվանումով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

20:55 05.07.2025

Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվել

Թուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

20:45 05.07.2025

Մեծ Բրիտանիան վերականգնում է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ

Մեծ Բրիտանիան վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ՝ բրիտանացի նախարարի 14 տարվա ընթացքում առաջին այցից հետո, ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ «Մեծ Բրիտանիան պաշտոնապես վերականգնել է դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի կառավարության հետ՝ այսօր արտաքին գործերի նախարարի Դամասկոս կատարած այցից հետո», – ասվում է փաստաթղթում։ […] ...

BACK_TO_TOP