15:44 23.02.2019
Ամերիկյան Microsoft ընկերության մի խումբ աշխատակիցներ դիմել են ընկերության ղեկավարությանը՝ պահանջելով կասեցնել երկրի պաշտպանության նախարարության հետ պայմանագրի կատարումը։ 50 անձի ստորագրությամբ դիմումը վերաբերում է ամերիկյան բանակին համալրված (լրացված) իրականության HoloLens ակնոցներ մատակարարելու պայմանագրին։
Այդ ակնոցները կրում են դիսփլեյներ, որոնց վրա երևում է ոչ միայն բուն իրականությունը, այլև հոլոգրամներով հավաքված առանձին երկչափ կամ եռաչափ պատկերներ (քարտեզներ, նշումներ և այլն)։ Ընկերության աշխատակիցները համարում են, որ բանակին այս սարքերը տրամադրելը նշանակում է զենք մատակարարել, ինչի մասին իրենք իրենց համաձայնությունը չեն տվել։
Խոսքը, սակայն, 480 միլիոն դոլար արժեքով պայմանագրի մասին է, որի համաձայն՝ ընկերությունը 100 հազար նման ակնոց է վաճառելու բանակին։ Ընդ որում՝ այս պայմանագրին ընկերությունը հասել է մեկ այլ ընկերության հետ թեժ մրցակցության պայմաններում։ Եվ եթե նույնիսկ շահույթ չստանա այս գործարքի արդյունքում, Microsoft ընկերության շահը այն կլինի, որ իր արտադրանքը զանգվածային արտադրության մեջ կդրվի։
Այս ակնոցները հենց ռազմական չեն, դրանք կարող են օգտագործվել նաև քաղաքացիական ու հատկապես ժամանցային նպատակով (խաղեր և այլն), սակայն այս պայմանագիրը այնքան է ծանրաբեռնել ընկերության արտադրական հզորությունները, որ առաջիկա տարիներին քաղաքացիական շուկայում դրանց հայտնվելը դեռ կասկածի տակ է։
10:16 18.08.2025
Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլՍենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002) Խորխե Կիրոգան անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին են վկայում Գերագույն ընտրական դատարանի (SEC) կողմից հրապարակված քվեների հաշվարկի տվյալները։ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է 32.08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26.94%, «Միասնություն» կուսակցությունը՝ 19.93%», – արձանագրությունների ավելի քան 90%-ի նախնական մշակումից հետո մամուլի ասուլիսում ասել […] ...
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...