Դարձի՛ր երազանքի մասնակից. Հեռավոր Անիպեմզա գյուղը «հասանելի» է ամսագրի միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Դարձի՛ր երազանքի մասնակից. Հեռավոր Անիպեմզա գյուղը «հասանելի» է ամսագրի միջոցով

12:26 27.02.2019

Գյուղ, որը զարգացման չիրացված հնարավորություններ ունի…

Այսպիսին է Անիպեմզա գյուղը երևանցի երիտասարդ ուսուցչուհու աչքերով: Լիլիթ Սարգսյանը Անիպեմզայի դպրոցում գործուղմամբ աշխատում է արդեն մոտ 2 տարի: Գործուղումը վերածվել է նվիրվածության, ինչ-որ տեղ նաև պարտավորվածության, որն ուսուցչուհին ունի իր աշակերտների նկատմամբ: Նրա առաքելությունն Անիպեմզայում չի սահմանափակվում միայն ուսումնական պրոցեսով: Նախաձեռնել է Անիպեմզայի մասին նոր ամսագրի հրատարակումը, որից ստացված հասույթն ավելի մեծ նպատակ է հետապնդում՝ աշակերտներն ու նրանց ուսուցչուհին մտադիր են գյուղում խաղահրապարակ կառուցել:

Դասերից հետո Անիպեմզայում ապրող երեխաներին կարելի է տեսնել միայն հողածածկ  տարածքում: Աղջիկ, թե տղա, տարբերություն չկա,  բոլորի ամենասիրած խաղը ֆուտբոլն է: Նաև խաղահրապարակի համար հարմարեցված տարածքում քիչ թե շատ միայն ֆուտբոլի համար պայմաններ կան: Պայման ասվածն էլ պատառոտված դարպասներն են ու գնդակը:

Հերթական ֆուտբոլային հանդիպման միակ հանդիսատեսն Անիպեմզայի դպրոցի տարրական դասարանների դասվարն է՝  Լիլիթը, նա ոչ այնքան խաղի արդյունքին է հետևում, որքան երեխաների անվտանգությանը: Խաղահրապարակը սահմանային գոտուց բաժանում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող փշալարը: Գնդակի`սահմանի այն կողմում հայտնվելու հավանականությունը շատ մեծ է: Երեխաներն են նշում՝ դեպքեր շատ են եղել:

Նոր խաղահրապարակ կառուցելու համար հենց աշակերտներն են գումար վաստակում՝ ամենաուղիղ իմաստով: Դպրոցի դասասենյակներից մեկը խմբագրության են վերածել: Այստեղ ծնվում են մտահղացումներ, մշակվում են գյուղի պատմությունները ու դառնում լրագրողական նյութ՝ նոր ամսագրի համար:

«Ստեղծեցինք լրագրության մեր խմբակը, իսկ ամսագիրն այն պրոդուկտն է, որը մենք տալիս ենք: Սա միջոց է երեխաների համար ժամանց ապահովելու, նաև տեղեկացված լինելու համար: Գրել ենք գյուղի մասին, որ գյուղից դուրս մարդիկ կարդան, ճանաչեն գյուղը, իմանան, թե մարդիկ ինչ խնդիրներ ունեն: Երեխաները շատ են գրել իրենց երազանքների մասին: Ստացված հասույթը կլինի երեխաների առաջին ներդրումը գյուղում խաղահրապարակ կառուցելու համար: Ինձ համար ավելի հստակ դարձավ, որ յուրաքանչյուր երեխա ունի հնարավորություններ, որոնք պետք է բացահայտել: Եթե յուրաքանչյուր երեխայի հարցնես գյուղի ապագան, ոչ մեկից բացասական ոչինչ չես լսի: Սա շատ ոգևորիչ է» ,- Shantnews-ին ասել է Լիլիթ Սարգսյանը:

Աշակերտներին ընկեր Լիլիթը պաշտոններ է շնորհել՝ գլխավոր խմբագիր ու թղթակիցներ: Իրենց հոդվածներում գրել են գյուղի հին ու նոր պատմությունների և, իհարկե, գլխավոր հարստության՝ Երերույքի տաճարի մասին:

Երեխաների պատկերացումներով` առաջին բարեփոխումը գյուղում խաղահրապարակ ունենալն է: Հենց առաջին ներդնողն էլ իրենք են՝  երեխաները: Ամսագրի առաջին համարից ստացված հասույթն արդեն փոխանցել են:

Խաղահրապարակի համար 22 մլն դրամ է անհրաժեշտ: Իսկ ամսագրի արժեքը 690 դրամ է: Այսինքն` ամբողջ գումարն ունենալու համար մոտ 32 հազար օրինակ ամսագիր պետք է վաճառեն: Երազած խաղահրապարակն ավելի շուտ ունենալու համար որոշել են նաև բարեգործական կազմակերպությունների դիմել: Իսկ Անիպեմզայի գյուղապետարանը պատրաստակամություն է հայտնել հատկացնել անհրաժեշտ գումարի 10 տոկոսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

22:24 23.07.2025

Վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով․ Արսեն Թորոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վաչության անդամ Արսեն Թորոսյանին։ Անդրադարձ է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում իրականացված սոցհարցումներին, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի նվազմանը, 2026 թվականի սպասվող ընտրություններին։ «Բնական է, որ իշխանությունները պաշտոնավարման ընթացքում ինչ-որ չափով անկում ունենում են։ Սակայն ես վստահ եմ, որ հաղթելու ենք ընտրություններում 50+ ձայնով, քանի որ, […] ...

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 23.07.2025

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

BACK_TO_TOP