22:24 01.03.2019
Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ` կիպրոսյան ուսումնամարզական հավաքի, Պետրոս Ավետիսյանի տրանսֆերի և առաջիկա հանդիպման մասին:
Ինչպե՞ս անցավ կիպրոսյան ուսումնամարզական հավաքը:
– Ինչպես ծրագրով պլանավորել էինք՝ այդպես էլ անցան հավաքները: Շատ էինք վախենում վնասվածքներից, բայց լինելով մեկ ամսից ավելի Կիպրոսում՝ ունեցանք ընդամենը մեկ վնասվածք, ինչը շատ ուրախալի է մեզ համար: Թիմի որակը ահագին բարձրացել է, եթե համեմատեմ անցած տարվա հետ:
Պետրոս Ավետիսյանի տրանսֆերի մասին լուրը բուռն քննարկումների առիթ հանդիսացավ հայկական ֆուտբոլասերների շրջանում, դուք ի՞նչ կարծիք ունեք այդ տրանսֆերի մասին:
– Իրեն վաղուց էինք ճանաչում, և շատ կարևոր է մեզ համար, որ մենք ձեռք ենք բերել հավաքականի ֆուտբոլիստ: Բացի դրանից՝ մենք մեր աշխատանքը միշտ բալանսավորված ենք տանում, աշխատում ենք հայ ֆուտբոլիստներին աջակցել և միևնույն ժամանակ ուժեղ լեգիոներներ բերել: Այդ առումով կարող եմ ասել, որ ձմեռային տրանսֆերները շատ լավն էին այս տարվա:
Եթե խոսենք ընկերական խաղերից, ամենահետաքրքիր հանդիպումը եղավ «Ուրալ»-ի հետ: Հատկանշական է, որ խաղից հետո «Ուրալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը նշեց Ձեր թիմային ոգին: Ինչի՞ հաշվին ձեզ հաջողվեց այս կարճ ժամանակում հասնել դրան, և ինչքանո՞վ է դա կարևոր ֆուտբոլում:
– Շատ կարևոր է, մեր մարզիչների փիլիսոփայությունը հենց դրանում է, և ֆուտբոլիստների «դուխը» ամենակարևորն է՝ առանց դրա հնարավոր չէ: Մենք փորձում ենք անընդհատ դա մեր թիմ մտցնել և ժամանակի ընթացքում արդյունքը նկատելի է դառնում: Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ այս թիմը դեռ ընդամենը 8 ամսական է, բայց մենք ինչ ասում ենք մեր ֆուտբոլիստները հասկանում են և գիտեն, որ միայն թիմային մտածողությամբ կարող են լավ արդյունքների հասնել:
Ի՞նչ խնդիրներ և բարդություններ կարող են լինել ֆուտբոլիստների համար՝ երեք ամսյա ընդմիջումից հետո առաջին անգամ պաշտոնական խաղում հանդես գալուց:
– Միայն հոգեբանորեն կարող է լինել և միշտ էլ այդպես է՝ առաջին խաղը երկու թիմերի համար էլ դժվար է ստացվում: Կարող եմ ասել, որ ինչ վերաբերվում է ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակին՝ մենք դեռ մեր բարձունքի վրա չենք, ընդամենը ընկերական վեց-յոթ խաղ ենք անցկացրել, ավելացնելու տեղ դեռ ունենք:
Այս գործոնները կարող են մի փոքր ազդել վաղվա խաղի վրա, բայց ամեն դեպքում թիմը լավ մոտիվացված է:
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...
10:34 24.06.2025
Հրդեհ Հերհեր գյուղումՀունիսի 24-ին, ժամը 02:45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերհեր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։02-ին, մարվել՝ 06:43-ին: Այրվել է տունը (մոտ 80 քմ): ...
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...
10:00 24.06.2025
Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն ՋոնսԱմերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...